17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Նախագահականն անցնում է խնայողության

Հաջորդ տարվա բյուջեով ՀՀ նախագահի աշխատակազմին կտրամադրվի 2 մլրդ 445 մլն դրամ: Այս մասին այսօր 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նա հավելեց, որ այս գումարների մեջ մեծ տեսակարար կշիռ ունեն աշխատակազմի պահպանման համար օգտագործման ենթակա միջոցները ՝ 2 մլրդ 395 մլն դրամը։ «Նախագահի ինստիտուտի փոփոխությունների գործոնով պայմանավորված՝ այս ցուցանիշը […]

Գորիսում թեժ է՝ 50 դրամանոց ընտրակաշառք. Հրապարակ

Գորիսում նախընտրական կրքերը գնալով թեժանում են՝ թեւա­կոխելով «վիճարկումների» փուլ։ Հայտնի է, որ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո ՀՀԿ-ի կողմից այս համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Առուշ Առուշանյանը Գորիսում երթեւեկությունն անվճար էր դարձրել, ինչը շարունակվում է նաեւ այս օրերին։ Համայնքի ղեկա­վարի թեկնածու առաջադրված Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն այս առթիվ դիմել էր թիվ 34 տարածքային ընտրական […]

Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է իր բնակարան մտնել։ Բնակարանը նրա կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով է։ Դերասանը ցանկացել է մտնել այնտեղ, իր որոշ իրեր վերցնելու համար, սակայն նրան ձերբակալել են, գրում է dni.ru-ն։ Նշվում է, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դերասանը մի քանի օր ապրել է թատրոնի իր աշխատասենյակում, իսկ […]

Խաչատուր Սուքիասյանն էլ. Ժողովուրդ

Ժամանակին «Սիլ կոնցեռնի» նախագահ Խաչատուր Սուքիասյանին համարում էին ընդդիմադիր հայացքների տեր. 2008թ. մարտի 1-ի դեպքերից հետո նա քաղհալածյալներից մեկն էր, որը քրեական հետապնդման պատճառով անցել էր ընդհատակ։ Բայց հիմա այս ամենն անցյալում է, դեռ ավելին՝ Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերությունները դարձել են Սերժ Աարգսյւսնի աշխատակազմին ծառայություններ մատակարարող հիմնական կազմակերպություններից մեկը։ Մասնավորապես օրաթերթին հայտնի դարձավ, որ նախագահականն […]

«Լիլոյի կողքը որձ թռչուն էլ չպիտի լինի». Առավոտ

Լուսանկարում նախօրեին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդաոոփ նախկին կինը՝ Լիլիթը, ու նրա տատը՝ Ռոզա Վարդանյանն են։ Նրանք երկուսն էլ տուժել են միջադեպից։ Տիկին Ռոզան (մանկապարտեզի տնօրենն էյ պատմում է՝ պատանդառուն՝ Արգամ Հովիկյանը, նախկին կնոջը՝ Լիփթին, մինչ այս միջադեպը սպաոնացել է. «Ես իմ վերջին վատաթյունն անելու եմ, ես կորցնելու բան չունեմ։ Լիլոյի կողքը մի տղամարդ չպիտի լինի, […]

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմը տեղեկացնում է հեռախոսահամարների փոփոխման մասին: Նոր հեռախոսահամարները տեղադրված են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի հետևյալ հղումներով` Նախարարի աշխատակազմhttp://moh.am/#1/194 Նախարարության աշխատակազմhttp://moh.am/#1/195 Հետադարձ կապ պատասխանատուների հետhttp://moh.am/#1/180

Ապօրինի լքել են. Հայկական Ժամանակ

Այս տարվա սեպտեմբեր ամսվա մեջ մի քանի անգամ մամուլին հայտնի դարձան դեպքեր, որ ՀՀ սահմանն ապօրինի հատել են։ Եղան դեպքեր էլ, որ Հայաստանում ծանր հանցագործությունների մեջ մեղադրվողներն են հատել սահմանը եւ լքել երկիրը։ Հոկտեմբերի 4-ին գրավոր հարցմամբ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանից հետաքրքրվեցինք, թե քանի նման դեպք է գրանցվել, քանի՞սն են եղել տարածքից սահմանը հատողները եւ […]

Նոր բախում. Սերժ Սարգսյա՞նն է օգտագործում, թե՞ Ծառուկյանը. Ժամանակ

Տոնավաճառների առեւտրականների բողոքը Հայաստանում պարբերաբար բռնկվող հասարակական-քաղաքական կայծերից մեկն է, որը կարծես թե ակտիվանում է հերթական անգամ: Հրապարակի վրա դարձյալ տեղի է ունենում ՊԵԿ-տոնավաճառներ բախում, որը ներկայումս հնարավոր է գնահատել բախում կառավարության եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ՝ հաշվի առնելով այն, որ ՊԵԿ ղեկավարը վարչապետ Կարեն Կարապետյանի վստահելի անձանցից մեկն է, իսկ տոնավաճառների աշխատակիցների շարքում, այսպես ասած, […]

Ջուրը թանկացնում են. Ժամանակ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ ՄիքայելՍողոմոնյանը երեկ Աժ-ում 2018թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել հանձնաժողով ջրի սակագի­նը 14 դրամով թանկացնելու հա­մար։ Հանձնաժողովը այդ հայտը քննարկում է եւ նոյեմբերին որո­շում կկայացնի։ Բայց ամենակարեւորը ջրի թանկացման հիմնավորումն է. ջրօգտագործողները ավելի քիչ ջուր են օգտագործել քան կանխատեսել է ընկերությունը։ Մասնավորապես ընկերությունը կանխատեսել […]

Ահաբեկչություն Նյու Յորքի կենտրոնում․ կա 8 զոհ /ֆոտո, տեսանյութ/

Նյու Յորքում՝ Մանհեթենում, բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ, ինչից հետո վարորդը դուրս է եկել մեքենայից ու կրակ բացել մարդկանց վրա։ Արդյունքում կա 8 զոհ եւ առնվազն 15 վիրավոր։ Ականատեսները պատմել են, որ տղամարդը մարդկանց մեջ մխրճվելիս գոռացել է «Ալլահ Աքբար»։ Ոստիկաններին հաջողվել է վիրավորել հանցագործին ու ձերբակալել նրան։ Այժմ նա հիվանդանոցում է։ Ավելի ուշ պարզվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի