28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Աերոֆլոտով» ճամփորդելիս չի լինում մի դեպք, որ ճամպրուկդ չվնասվի

Ազգային ժողովը քննարկում է  «Ելք» խմբակցության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուղղված հարցապնդումը, որը վերաբերում է ՀՀ քաղաքացիական ավիացիային: Հարցապնդումը ներկայացրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ ոմանց թվում է, թե ՀՀ ավիացիոն շուկան այդքան փոքր է, որ պաշտպանելու կարիք ունի: Փաշինյանը նշեց, որ 500 մլն դոլար է գնահատվում մեր ավիացիայի տարեկան շրջանառությունը: Միայն Զվարթնոց օդանավակայանից 206 չվերթ է իրականացվում, որից 110-ը, այսինքն՝ 53%-ը ռուսական ընկերություններ են:

«Շուկան մոնոպոլիզացվել է, հիմա ասում ենք՝ չենք ուզում ազգային փոխադրող, բայց ռուսական ավիափոխադրողներին, ըստ էության, դարձրել ենք ազգային ավիափոխադրող»,-ասաց նա: Այնուհետև Փաշինյանը բերեց Վրաստանի օրինակը և նշեց, թե մեր Կառավարությունը պատասխանելով համեմատության հարցին, ասել է, որ Վրաստանն էլ թուրքական ազդեցության տակ է, մինչդեռ 20% են կազմում թուրքական ավիաընկերությունները: 

«Ըստ էության, վարչական որոշումներով հայկական ավիաընկերության գործունեությունը կասեցվել է, և բոլորս տեղյակ ենք, թե «Արմավիայի» հետ ինչ եղավ, այս ընկերությունների պատմությունը ՀՀ-ի կոռուպցիայի ամենամեծ ցուցանիշներն են»:

Ապա իր ելույթում  Փաշինյանը պատմեց, թե պատգամավորներն իրենց վերջիւն ուղևորության ժամանակ ինժ դժվարությունների առաջ են կանգնել «Աերոֆլոտով» ճամփորդելիս: «Չի լինում մի դեպք, որ ճամպրուկդ չվնասվի: Ստուգման վայրում էլ հերթեր, հերթեր են գոյանում, բոլորն իրար գլխի հավաքված, երկու աշխատող կար ընդամենը, մեկն էլ կեսից թողեց, գնաց, ասացինք ՝ուր եք գնում, ասաց՝ պերերիվիս ժամն է»,-պատմեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ