Ընտրատեղամասում «ՑԱՅԳ» հեռուստաընկերության լրագրողների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքով քրեական գործ է հարուցվել
2017 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի տեսուչ-հերթապահը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը` ժամը 14:45-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ահազանգ է ստացվել թիվ 30/08 ընտրական տեղամասում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված […]





































