20 Դեկտեմբերի, Saturday, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Եթե մեկը մերկ է

Եթե մի եղբայր կամ քույր մերկ լինի կամ օրվա կերակուրի կարոտ, և ձեզանից մեկն ասի նրանց, գնացեք խաղաղությամբ, տաքացեք և կշտացեք, և մարմնի պետք եղածը չտա նրան, օգուտն ի՞նչ կլինի։ Այսպես էլ հավատքը, եթե գործ չունենա, ինքնըստինքյան մեռած է։ Հակոբոս 2:15-17

Թարմ աչքով նայենք. վարչապետ

Կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվե Հայաստանի Հանրապետության 2018-2020 թվականների տարածքային զարգացման գործառնական ծրագրին: Վարչապետ Կարեն Կարապետյանը դիմելով Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին՝ ասաց, որ այս տարի կատարվել է խոշորացում, ապա հարցրեց. «Մեր աշխատանքների արդյունքում անհրաժեշտությո՞ւն կա՝ բոլոր համայնքները վերանայեն, թարմացնեն, ակտուալացնեն իրենց ծրագրերը»: Դավիթ Լոքյանն ասաց, որ վարչապետի մեկ այլ հանձնարարականով էլ՝ ամեն […]

Նոր նշանակում

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2 –րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետե­րով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօրվա նիստում  հավանության արժանացրեց Արմեն Կարապետյանին նշանակել Հայաս­տանի Հան­րապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատա­կազ­մի ղեկավար։

Լուրջ քայլ՝ վիզաների տրման դյուրացման ուղղությամբ

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց ՀՀ կառավարության և Դանիայի թագավորության կառավարության միջև վիզաների դյուրացման համաձայնագիրը: ՀՀ քաղաքացիները, ովքեր ստանում են վիզա, կարող են մինչև 90 օր մնալ Դանիայի թագավորության տարածքում և շենգենյան գոտու այլ երկրների տարածքում, ինչպես նաև դյուրացվում է վիզաների ստացումը: «Սա լուրջ քայլ է՝ ուղղված ԵՄ-ի հետ վիզաների տրման դյուրացմանը»,-ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ավտովթար Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում

Նոյեմբերի 9-ին, ժամը 01:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է: Պարզվել է, որ բախվել են «Ford Transit» մակնիշի (պետհամարանիշի և վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), […]

Լուրջ ռիսկեր է առաջացնում

Վարչական կարգով վարչական ակտերի բոոքարկումն ի տարբերություն դատական ակտով բողոքարկումների իրականացվում է  առանց վճարումների ու ավելի կարճ ժամանակում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով. այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ այս բնագավառում մի շարք բացեր կան: «Վիճակագրության համաձայն՝ վարչական դատարաններում […]

Մրայա Քերիի թիկնապահը մեղադրել է երգչուհուն իր հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ

Հանրահայտ երգչուհի Մրայա Քերիի թիկնապահը նրան մեղադրել է իր նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։ Մայքլ Անելլոն հայտարարել է, որ երգչուհին հատուկ մտադրությամբ իր մոտ թափանցիկ գիշերազգեստով է ներկայացել՝ իրեն գրավելու համար։ Այժմ «վիրավորված կողմը» պատրաստվում է դատարան դիմել։ Թիկնապահը հայտարարել է, որ երգչուհին սեռական կապի մեջ է մտել այնպես, որ ինքը ականատես լինի դրան։

«Ռուզաննան չակերտներ է բացում, ու ի՞նչ է մտածում Սեյրանը»/տեսանյութ/

«Ես չեմ ճանաչում Ռուզաննա Խաչատրյանին , որպիսի կարողանամ ասել` նրա ունակությունները համապատասխանո՞ւմ են ընդդիմության առաջնորդ լինելու,  թե՞ ոչ, բայց այն որ ինքը արդեն սկսում է  չակերտներ բացելը դա արդեն գովելի է, դա արդեն ընդունելի է, ուղղակի ես կցանկանայի,  որ էս ամենը Օհանյանենց ընտանիքից աներ Սեյրանը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը: Ընդդիմադիր քաղաքական […]

Երբ աշխատավարձ, թոշակ կբարձրանա

«Գոտիների ձգելու քաղաքականությունը,  ավելի լավ կլիներ, սկզբից սկսեին, և բոլոր ծախսերը իրականացնեին արդյունավետ և կապիտալ ներդրումների ուղղությամբ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ ի պատասխան ընդդիմադիրների հայտարարությունների, թե գնաճ է, սակայն կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները չեն բարձրացվում, այդ թվում և աշխատավարձերը, իսկ Կառավարությունից էլ առաջարկում են գոտիները ձգել: Պատգամավորը շեշտեց, որ ճիշտ […]

Ցավոտ լուծում՝ նաեւ Ադրբեջանի համար. Ժամանակ

«Ժամանակ»֊ի զրուցակիցն է Ռուսաստանի պետական հու­մանիտար գիտությունների ինս­տիտուտի պրոֆեսոր, քաղաքա­գետ Սերգեյ Մարկեդոնովը: – Իսկ ինչո՞ւ պիտի Ադրբեջա­նը «շահագրգռված» լինի թու­լացնելու լարվածությունը շփման գծում՝ ինչպես հայ­տարարվեց Ժնևի հանդիպու­մից հետո: – Ադրբեջանը ոչ թե շահագրգռ­ված է թուլացնելու կամ բարձ­րացնելու լարվածությունը, այլ շահագրգռված է պահպանելու նյարդային վիճակը, որովհետև եթե չլինի այդ նյարդայնությունը, Ղարաբաղի թեմայի մասին կմո­ռանան, այն լրջորեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված