Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Նիքոլ Փաշինը դատավորների փոխարեն պարեկներ է գործի ընդունում. Գևորգ Պետրոսյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը ձերբակալվել է ու տեղափոխվել Բաքու, կալանավորումից հետո երկու անգամ զանգահարել է ընտանիքին. այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Վարդանյանի որդին: «Ես անձամբ հեռախոսազրույցների ժամանակ ներկա չեմ եղել: Նա զանգահարել է մորս: Կարճ զրույց էր. նա ասել է, որ ամեն ինչ կարգին է: Հասկանալի է, որ որևէ այլ մանրամասնություն չի քննարկվել: […]
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման ենթարկելու հստակ նպատակ է ունեցել, ինչն իրականացրել է: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հանձնաժողովում «Ղարաբաղի հայերի իրավունքները, մարդասիրական իրավիճակն ու Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով լսումներում այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: «Բոլորին ակնհայտ է, որ Ադրբեջանը հստակ նպատակ է ունեցել՝ էթնիկ զտման ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայերին, […]
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի շինծու գործով ազատությունից զրկված գեներալ Գրիգորի Խաչատուրովին և արդեն անհիշելի ժամանակներից ապօրինի կալանքի տակ գտնվող Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Նույն քրեակատարողական հիմնարկում գտնվող մի շարք անձանց տեսակցության նկատմամբ արգելք կա` Գարիկ Գալեյան, Նարեկ Մալյան և ուրիշներ: Իշխանության վախերի և կոմպլեքսների հետևանքով մեծ […]
Wildberries-ը միջազգային Visa և Mastercard քարտերով ապրանքների համար գնման գնի 3%-ի չափով միջնորդավճար է սահմանել, ասվում է ընկերության կայքում։ Նշվում է, որ միջնորդավճար գանձելու մասին պայմանագրի պայմանները գործում են հոկտեմբերի 9-ից։ Wildberries-ի մամուլի ծառայության Telegram ալիքի հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 10-ից գանձվելու է միջնորդավճար՝ գնման գնի 3%-ի չափով՝ Ռուսաստանում թողարկված Visa և Mastercard քարտերով պատվերների համար […]
Հայաստանում շատ կարևոր բան է տեղի ունեցել, կառավարությունում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է ծնելիության ամենաբարձր ցուցանիշը՝ վերջին 5 տարիների համեմատ: «Սա նաև ժողովրդագրության ոլորտում կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, սա նաև առողջապահության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության արդյունքն է, որովհետև մենք շատ լավ ցուցանիշ ունենք` մեռելածինների թվաքականի […]
Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չեն ունենա, մեր քաղաքականությունն է, որ ամեն ինչ անենք՝ բռնի տեղահանվածները մնան Հայաստանում, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա, ըստ նրա, շատ կարևոր արձանագրում է: «Մենք ուզում ենք, որ բոլորն, առանց բացառության, մնան, ապրեն, աշխատեն Հայաստանում: Ես ամեն օր ստանում են […]
Մոսկվան հուսով է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավատարիմ կմնա երկրի անփոփոխ քաղաքական կուրսի մասին իր հայտարարություններին՝ չնայած այն այլ ուղղությամբ տանելու փորձերին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել և դրանում հստակ ասել է, որ Հայաստանը […]
Մարիամ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Քանի օր է զանգում, մոտենում եմ Արաբկիր թաղամասի բոլոր պետական մանկապարտեզներ (մասնավորի գները պարզելուց հետո, դրանք որպես տարբերակ չդիտարկեցի) կրտսեր խմբում զույգ բալիկներիս տեղավորելու հարցով, պատասխանը հետևյալն է. -Տեղ չունենք, կարգը այնպես է, որ իրավունք չունենք 20 երեխայից ավել խմբեր ունենալ, մեզ հրահանգավորել են Արցախից տարհանված երեխաներին վերցնել […]
Էդուարդ Շարմազանովը գրում է. «Հրապարակում եմ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հնչեցրած ելույթս պատերազմի թեժ պահին։ 12.10.2020թ. 2020-ի հոկտեմբերի 12-ին, տեղի էր ունեցել արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հետ։ Հրապարակում եմ ելույթս այդ հանդիպումից։ «Իշխանափոխության առաջին օրերից Հանրապետական կուսակցությունը քանիցս բարձրաձայնել է Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացում՝ արտաքին եւ անվտանգային քաղաքականության մեջ ՀՀ և […]