23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանում փակ սեքս-միջոցառում-խնջույք են նախատեսում անցկացնել

Երևանում փակ ակումբներից մեկը նախատեսում է փակ սեքս-միջոցառում անցկացնել, որի անունը «Հրեշտակներ և սատանաներ» է:

Սա աննախադեպ բան է հայաստանյան իրականության մեջ։

Հատկապես, երբ այն ազատորեն գովազդվում է սոցիալական ցանցերով։

Կազմակերպիչները խոստանում են՝ մասնակիցների գաղտնիությունն ու անվտանգությունն ապահոված է։

Այն տեղի կունենա փետրվարի 10-ին, մանրամասների համար խնդրում են անցնել թելեգրամի հղումով։

Oragir.News-ի տեղեկություններով՝ խնջույքի երկու տիպի տոմս է առաջարկվում՝ դասական, որի արժեքը 80․000 դրամ է, և պրեմիում՝ 150․000 դրամ արժողությամբ։

Ի դեպ, առաջարկվող տելեգրամյան ալիքում միջոցառման կազմակերպիչները գրառում էին արել՝ շեշտելով, որ նամակների հոսքը չի դադարում, և հասարակության շրջանում մեծ հետաքրքրություն կա, այնինչ նախապես նշվել էր, որ խնջույքին կարող են մասնակցել 50 կին և 50 տղամարդ։

Մեր տեղեկություններով՝ կազմակերպիչները Երևանում այս տարի այդպիսի 4 միջոցառում են նախատեսում։

Վճարելուց հետո մասնակցել ցանկացողներին կտրամադրվի առանձնատան հասցեն։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ