12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ինչ է հեզությունը. Քրիստոսը երանի տվեց հեզերին /տեսանյութ/

Հեզ մարդը նա է, ով չի խուսափում կյանքի հակասություններից՝ համբերատար սպասելով խնդիրների լուծմանը: Հեզ մարդը չի փորձում բռնանալ Աստծո վրա՝ նրանից կորզելու այն, ինչ ցանկանում է, այլ ընդունում է Տիրոջ պարգևները, Ով ավելի լավ գիտե մարդու կարիքները: Հեզ մարդը նա է, ով ընդունում է Աստծո ժամանակը և Աստծո գործելակերպը: Հեզությունը, հետևաբար, թուլություն չէ, ընդհակառակը, ներքին, […]

Կստեղծվի մոտ 97 աշխատատեղ` 192 հազար դրամ միջին աշխատավարձով

Կառավարության որոշմամբ «Մուլտի Սոլար» ՍՊԸ-ն կօգտնվի ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: «Մուլտի Սոլար»-ը նախատեսում է Աբովյան քաղաքում կառուցել ամբողջովին նոր արևային վահանակների արտադրության գործարան՝ կատարելով շուրջ 967 մլն ՀՀ դրամի չափով ներդրում: Արդյունքում  2018-2020 թթ. կստեղծվի մոտ 97 աշխատատեղ` 192 հազ. ՀՀ դրամ միջին […]

ՆԱՏՕ-ն կոչ է արել խուսափել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայից

ՆԱՏՕ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ և կոչ է անում խուսափել էսկալացիայից: Նման հայտարարություն է արել դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում ունեցած բանակցություններից հետո, գրում է РИА Новости-ն։ «Լեռնային Ղարաբաղում չլուծված հակամարտությունն անհանգստություն է առաջացնում: Պարզ է, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում, և որ ՆԱՏՕ-ն այստեղ անմիջական դեր չի […]

Գագիկ Ծառուկյանն Արցախում զորամաս է կառուցելու

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Արցախում նոր զորամաս կառուցելու վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։ «Այսօր կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաքը: Այն իրապես մեծ նշանակություն ունի Արցախի և նրա ժողովրդի համար: Յուրաքանչյուր տարի ես ևս իմ ֆինանսական մեծ ներդրումն եմ ունեցել կարևորագույն այս գործում: Ես Արցախի ու նրա ժողովրդի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ, նրանք շատ թանկ […]

«Էրեբունի» թանգարանում կազմակերպվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի հարձակման դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը և իրականացումը» թեմայով:  Ուսումնավարժական պարապմունքներին մասնակցել է թանգարանի  ամբողջ անձնակազմը: Նախատեսված ժամին «Օդային տագնապ» ազդանշանի ազդարարումից հետո իրականացվել են թանգարանի աշխատակիցների և այցելուների տարհանումը դեպի թաքստոց, ինչպես նաև բուժօգնության, հետախուզական, վերականգնողական, հասարակական կարգի պահպանման, նյութական և մշակութային […]

Սոցփաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը կայացել է

Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուները  բժշկական օգնություն են ստանում պետության կողմից երաշխավորված ապահովագրական փաթեթի շրջանակում: Գործունեության 50 օրվա ընթացքում առողջապահական ապահովագրությունից օգտվել է 17.188 մարդ, որից 1346-ին մատուցվել է  վիրահատական ծառայություն։ Դա խոսում է  համակարգի կայացման և արդյունավետության մասին։     Ամփոփելով արդյունքները` կարելի է ասել, որ նոր կարգով, համեմատաբար քիչ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելով, հնարավորություն […]

Նոյեմբերյանում շուկա կկառուցվի

Գործադիրն այսօրվա նիստին ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշումներ: ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին նվիրաբերած հողամասում նախատեսվում է  կառուցել  համայնքային շուկա: Այդ հարցը բարձրացրել են նաև տեղի քաղաքացիները՝ վարչապետի Նոյեմբերյան կատարած այցի ժամանակ: Այն կկառուցվի երեք տարվա ընթացքում, ներդրումը կկազմի 35 մլն դրամ:  Վարչապետը ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը հրավիրել է […]

Վարույթ է ընդունվել կալանավորին խոշտանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այսպես, քրեական գործի նյութերի համաձայն, 2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա. Սարգսյանը հայտնել է, որ 2015թ.-ի ամռանը ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում վիճաբանել է հիմնարկի բժշկի հետ, որի […]

Հայաստանը կարող է երկխոսության կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի ﬕջև. Շարմազանով

Հայաստանի և Եվրոպական Միության ﬕջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի ստորագրումը որևէ կերպ չի խանգարի հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։ Եվրաﬕٳթյան հետ ստորագրվելիք համաձայնագրով Հայաստանը իրականացնելու է ինստիտուցիոնալ բարեփոխուﬓեր մարդու իրավունքների, ժողովրդավարության, հումանիտար, արդարադատության և այլ ոլորտներում, իսկ Ռուսաստանը Հայաստանի առանցքային գործընկերն է, որի հետ հարաբերությունները դինաﬕկ զարգանում են: «Արﬔնպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի […]

Հայաստանի կորուստը սարսափելի երազ է Ռուսաստանի համար. Վլադիմիր Սոլովյով (տեսանյութ)

Ռուսական «Полный контакт» հաղորդաշարի շրջանակներում հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը քննարկել է Հայաստանի  և ԵՄ-ի համագործակցության թեման: Նա նշել է, որ Հայաստանի կորուստը Ռուսաստանը կարող է պատկերացնել միայն սարսափելի երազում: «Ղարաբաղում ստեղծված իրավիճակից հետո մեր հարաբերությունները բարդացան, քանի որ հայերը մեզ կոնկրետ պահանջ էին ներկայացնում` առաջին հերթին` Ադրբեջանին զենքի մատակարարման խնդիրը, երկրորդ` Ադրբեջանը գնդակոծում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի