24 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քոչարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Դեկտեմբերի 6-ին Կորեայի Հանրապետությունում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման հարցերով միջկառավարական կոմիտեի 12-րդ նստաշրջանի շրջանակներում որոշում կայացվեց Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի, ավանդական խմբապար» (“Kochari, traditional group dance”) հայտն ընդգրկել Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գնահատման մարմնի փորձագետների կարծիքով՝ հայտը համապատասխանում էր բոլոր սահմանված չափանիշներին: Կոմիտեի քննարկմանն է ներկայացվել անդամ պետությունների […]

«Աննա Ֆրանկի օրագիրը» հայերենով

Դեկտեմբերի 9-ին ժամը 15:00, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա Հոլոքոստի մասին պատմող ամենաազդեցիկ փաստաթղթերից «Աննա Ֆրանկի օրագիրը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»հրատարակչությունը։ Թարգմանիչն է Լուսինե Համբարյանը։    Հրատարակության մեջ տեղ են գտել օրագրից այնպիսի հատվածներ, որոնքներառված չեն եղել նախկինում, իսկ գրքի շապիկն արվել է հենց Աննայի օրագրի շապիկի դիզայնով: Շնորհիվ կատարված լրացումների՝ ընթերցողը կարող է ավելի խորը թափանցել Աննայի աշխարհը, ավելի մանրամասն հասկանալ այսընտանիքի և նմանատիպ հազարավոր ընտանիքների կյանքը, ողբերգությունը, հույզերն ու հույսերը պատմության այդ ժամանակահատվածում: Օրագիրը գրված է 20-րդ դարի քառասունականների    արյունալի օրերին մի հրեա  աղջկա՝    Աննա Ֆրանկի կողմից: Այն իրական պատմություն էիրական մարդկանց մասին: Առաջին անգամ «Աննա Ֆրանկի օրագիրը» հրատարակվել է 1947 թվականին՝ պատերազմից երկու տարի անց: «Այս պարզ, մանկական օրագրի մեջ լսվում է միլիոնավոր անմեղ մարդկանց անժամանակ ընդհատված ձայնը. թերևս հենց սա է պատճառը, որտասներեքամյա աղջկա խոսքը հասավ ընթերցողին և սիրվեց աշխարհի բոլոր ծագերում»,-գրքի նախաբանում գրում է Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը: Այս օրագիրը երազանքների, դրանց հասնելու ճանապարհի, ցավի ու կորստի արանքում գտած հարաբերական երջանկության, մարդու ու նրապայքարի մասին է: Իսկ այդ պայքարը երբեք չի վերջանում: Նշենք, որ շնորհանդեսի օրը պատահական չէ ընտրված. միջազգային հանրությունը դեկտեմբերի 9-ը հիշատակում է որպես Ցեղասպանությանհանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 

Հաջորդը

Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպության բրյուսելյան գրասենյակում կազմակերպվել է բացառիկ ճեպազրույց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար և ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Աշոտյանի հետ՝ նվիրված Հայաստան-ԵՄ հարաբերությունների քննարկմանը: Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին և Հայաստանի ու Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված […]

Եկամուտներն աճել են

2017թ. 11 ամիսներին խոշոր և միջին բիզնեսը շուրջ 40 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել Խոշոր բիզնեսը շարունակում է ավելացնել պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 11 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 39.9 մլրդ դրամով կամ 9%-ով: «Նախորդ տարի ցուցանիշը մոտ 443 […]

ՀՔԾ-ն ավարտեց

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված  քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ 05.11.2017թ.-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ՀՀ քաղաքացի Պետրոս Էլբակյանը խոչընդոտել է ՑԱՅԳ հեռուստաընկերության ներկայացուցչի լիազորությունների իրականացմանը: Այսպես, հիշյալ լրատվամիջոցի ներկայացուցիչներ Արթուր Մարգարյանն ու Ալլա Բաղդասարյանը, ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով, 2017թ. նոյեմբերի 5-ին գնացել են Շիրակի մարզի Մարմաշեն […]

Պիտի գա ժամը, երբ պիտի թողնես աշխարհն ու նրա ունեցվածքը

Գիտե՞ս, թե ինչից պետք է խուսափես։ Խուսափիր հետաքրքրություններից, հույսերից ու ցանկություններից, եթե իսկապես ուզում ես ձեռք բերել հոգու ազատագրում։  Իմ սիրելի եղբայր, թույլ տուր ավելի խորանալ սրտիդ մեջ։ Դու մեծ հույսեր ունես, որոնց մասին շա՜տ ես մտածում, ե որոնք զբաղեցնում են սրտիդ մի մասը։ Դրանք զբաղեցնում են քո երևակայությունը, և երբ մենակ ես լինում, անրջում […]

Տոլման ճանաչվեց ադրբեջանական կերակրատեսակ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային արժեքների ցուցակում տոլման ընդգրկվել է որպես ադրբեջանական։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից տոլման որպես իրենց ճաշատեսակ էր ներկայացվել եւ այժմ հայտն ընդունվել է։ Այդ մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի թվիթերյան էջից: ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ «տոլմա» բառը գրված է «դոլմա», մեկնաբանվում է, թե իբր առաջացել է թուրքերեն «դոլդուրմա» բառից, որ թարգմանաբար նշանակում է լցոնված։

Մենք Վանաձորում ունենք նոր իրողություն. նախարար

 «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց, թե երբ է կառավարությունը պատրաստավում անվավեր ճանաչել Վանաձորի ավագանու ընտրություններն ու արտահերթ ընտրություններ անկացնել: «Մեկ տարի շարունակ ապօրինի նիստեր են գումարվել, և մենք դիմել ենք ձեզ առաջարկով և պահանջով, որպեսզի դադարեցվեն Վանաձորի ավագանու լիազորություններն ու նոր  ընտրություններ անկացվեն», – խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանին հարցրեց պատգամավորը: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ […]

Փոխվարչապետը պարզաբանում է՝ ինչու է կարագը թանկացել

ԱԺ-Կառվարություն հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսոյանը հետաքրքրվեց գնաճից: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ՀՀ բյուջեի նախագծով թիրախը 4%-ով գնաճն է, իսկ այսօրվա գնաճի ցուցանիշով 2,2% գնաճ է, միջինից 1%-ից պակաս: Բացի այդ ըստ Վաչե Գաբրիելյանի՝ ազատականացված շուկայում իրենք երբևէ կոնկրետ ապրանքների գին չեն ամրագրում, ընդամենը կառավարում են գնային ֆոնը, որը տվյալ դեպքում չափվում […]

Եթե Վիգեն Սարգսյանը այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ եղել է

ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ աշխատած, նախկին պաշտպանության փոխնախարար, Արտակարգ իրավիճակների գործող նախարար Դավիթ Տոնոյանը չի ցանկանում մենկնաբանել գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի ախատանքից ազատվելը: «Ես նրա հետ ծառայել եմ, բայց ճիշտն ասած, կարծիք չունեմ, որովհետև դա նախագահի որոշումն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը: Դիտարկմանը, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի