Քաղավիացիայի գլխավոր վարչությունից տեղեկացնում են
2017 թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 21.8 տոկոսով: Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2.347.265 մարդ, որը 21.8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը կազմել է 193 173 մարդ՝ 2016 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13.1 տոկոսով: […]





































