04 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կրթություն-աշխատաշուկա-տնտեսություն կապը երկրի զարգացման կարևորագույն հենքն է

Այս օրերին հանրային քննարկումների փուլում է գտնվում Կրթության մինչև 2030 թվականը զարգացման  պետական ծրագրի նախագիծը, որը, ինչպես կրթության մասին օրենքում է նշվում, կրթության   բնագավառում  պետական  քաղաքականության  կազմակերպական  հիմքն է: Այս ծրագրում կրթության բոլոր ոլորտները, ուղղությունները, աստիճանները և վերջնաարդյունքները, որին ուզում ենք հասնել շատ կարևոր են, բայց Ազգային Ժողովում կազմակերպված լսումները և քննարկումները ցույց տվեցին, որ առաջնահերթ […]

ՔԿՀ աշխատակիցը առանձնապես խոշոր չափի թմրամիջոց էր ներկրել ՔԿՀ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցն օժանդակել է նույն հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կողմից առանձնապես խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձին: Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների […]

Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները կարող ենք խզել. Էրդողան

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության ժողովին ունեցած ելույթի ընթացում անդրադարձել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի՝ սպասվելիք որոշմանը: Էրդողանը սպառնացել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչև Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական […]

Կողոպտել են ու վթարի ենթարկվել. կա 1 զոհ

Դեկտեմբերի 4-ին, ժամը 5.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1975 թ. ծնված Կ. Շ.-ն և հայտնել, որ ՌԴ-ից եկել է Հայաստան, ճանապարհին երկու երիտասարդներ իրեն վերցրել են Երևան բերելու համար, սակայն ճանապարհին կողոպտել են: Ժամը 8.00-ին Կ. Շ.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 3.00-ի սահմաններում իրեն անծանոթ երկու […]

Վարչապետի մոտ քննարկել են

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը և բրենդավորմանը վերաբերող հարցեր: Քննարկմանը մասնակցում էր նաև հանրային կապերի և մարկետինգի ոլորտում աշխարհում առաջատար կազմակերպություններից մեկի՝ բրիտանական M&C Saatchi գովազդային գործակալության տնօրեն Անելի Բեդին: Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը նշել է, որ ի սկզբանե նշված ընկերության հետ համատեղ […]

Դոլարը այսօր թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 5-ին, կազմել է 484.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.32 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 650.75 դրամ (աճել է 0.23 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 574.52 դրամ (աճել է 0.33 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.26 դրամ (աճել […]

Նոր տոնածառը չափազանց թանկ է.փոխքաղաքապետը տոնական ծախսերից

«Այս տարվա տոնական միջոցառումների համար նախատեսված է 54 միլիոն դրամ: Այս մասին»,-այս մասին  այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Սուքիասյանի  խոսքով, դա նախորդ բոլոր տարիներին հաստատված թիվն է, բացառությամբ` նախորդ տարվա, երբ որոշակի միջոցներ տրամադրվեցին սոցիալական ծրագրերին`պայմանավորված ապրիլյան պատերազմով: Անդրադառնալով նրան, որ ամեն տարի նույն տոնածառն է […]

Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին վերանորոգման ու փոսալցման աշխատանքներ են իրականացվել (ֆոտո)

Ստեփանակերտ-Հադրութ ճանապարհին մասնակի վերանորոգման ու փոսալցման աշխատանքներ են իրականացվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: «Ճանապարհի հատկապես մի քանի հատվածներում դրանց իրականացումը խիստ անհրաժեշտություն էր», – նշել է նա:

Երևանում անցկացված Գինու միջազգային համաժողովին մասնակցել են շուրջ 250 մասնագետներ աշխարհի 7 երկրներից

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանում անցկացվել է Գինու միջազգային համաժողով՝ «Գինու համաշխարհային միտումները և լավագույն փորձը. հետևություններ ու առաջարկություններ Հայաստանի համար» խորագրով, որին մասնակցել են շուրջ 250 մասնագետներ աշխարհի 7 երկրներից և Հայաստանից: Համաժողովի  մասնակիցները 2 օր շարունակ քննարկել են գինեգործության զարգացմանն ուղղված քայլերը և զուգահեռ ծանոթացել հայկական գինու հազարամյա […]

Մեր անվտանգությունն այսօր կախված է պրոֆեսիոնալիզմից. Կարեն Ավագյան

Մինչ ռուսամետներն ու արևմտամետները, բացահայտ կամ քողարկված վերլուծելով մեր երկրի արտաքին քաղաքականությունը, փորձում են քննադատել կամ արժևորել Հայաստանի դիվանագիտությունը, Մինսկում կայացած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում կարևոր մի հայտարարություն ընդունվեց։ Խոսքը Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարության մասին է։ Փաստաթղթում ՀԱՊԿ անդամ երկրների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի