21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

«ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության մենեջմենթով է զբաղվում, ոչ թե բուն կոնֆլիկտով»

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը  կարծում է `  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցն  առանձնապես ոչ մի նորություն չէր պարունակում և, մեծ հաշվով,  այս հանդիպումը  նվիրված էր Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների քսանհինգ ամյակին: «Երբ այց է լինում Բաքու և Երևան, ենթադրվում է, որ պետք է լինի ԼՂ կարգավորման հարցի քննարկում, ինչը եղել է: Լավրովն ինքն ասաց, որ որևէ լուրջ […]

Մահացել է Դմիտրի Խվորոստովսկին

Մահացել է ռուս հռչակավոր օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին: Այս լուրն արդեն պաշտոնապես հաստատել է նրա ներկայացուցիչը։ Նա մահացել է նոյեմբերի 22-ի առավոտյան՝ Լոնդոնում: Խվորոստովսկին 56 տարեկան էր։ Հայտնի է, որ 2014թ.-ի ամռանը տաղանդաշատ բարիտոնի մոտ հայտնաբերվել էր ուղեղի ուռուցք: Բուժման կուրս անցնելուց հետո 2015թ.-ին Խվորոստովսկին վերսկսել էր համերգային գործունեությունը:  

Հայտնաբերվել են չհայտարարագրված դեղամիջոցներ

Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և օպերատիվ հետախուզության վարչությունների աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենայի դռների հատվածում հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են 21 կգ քաշով տարբեր տեսակի դեղորայք, որոնք վարորդը նպատակ է ունեցել իրացնել Երևանի դեղատներում: […]

Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը հիսուն տարեկան է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. նոյեմբերի 28-ին, ժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Այն կմեկնարկի ‹‹Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը›› գրքի գինեձոն-շնորհանդեսով։ Հաստատության գործունեությունը ներկայացնող գիրքը հեղինակել է տնօրեն Մարինե Օթարյանը, խմբագել` Արծվի Բախչինյանը։ Հոբելյանական միջոցառման համերգային մասում հանդես կգան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և […]

Կրթության նախարարը լուծումներ է առաջարկում ուսանողներին

«Ես հարգում եմ իրենց դիրքորոշումը, խորապես համոզված եմ, որ կողմեր չկան: Թեման իսկապես կարևոր է, նուրբ թեմա է, բարձակապես քաղաքական դաշտի մեջ չի, երիտասարդներ են, ովքեր իրենց ապագան պատկերացնում են, անձնական խնդիր չունեն լուծելու»,-այսօր պատգամավորների ու «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հանդիպման ժամանակ ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ հակասություն չկա […]

Նախագահը ուղերձ է հղել Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ․ «Շնորհավորում եմ Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ: Նա Արցախյան ազատամարտի լեգենդար հրամանատարներից էր, որ իր գործունեությամբ, պայքարով ու նահատակությամբ գրել է մեր ժողովրդի պատմության հերոսական էջերից մեկը: Նրա ղեկավարած «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» կամավորական ռազմական կառույցները նշանակալի դեր են խաղացել Հայաստանի սահմանների […]

«Ֆրանսիան երկրորդ հայրենիք է դարձել հարյուր հազարավոր հայերի համար». Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին այցելել է ֆրանսիայի Հանրապետության Վիլյորբան քաղաք եւ մասնակցել «Ֆրանսիայում Արցախի օրերի» մեկնարկին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Ֆրանսիան մեզ համար բարեկամ երկիր է, Ֆրանսիայի ժողովուրդը՝ եղբայրական ժողովուրդ՝ հավելելով, որ նման ընկալումը գալիս է դարերի խորքից եւ ապացուցվում է կոնկրետ օրինակներով:  «Ֆրանսիան դարձավ հարյուր […]

Հանուն ոսկե միջինի. ուսանողներն ու պատգամավորները հանդիպում են (ֆոտո)

Խորհրդարանում մեկնարկել է ուսանողների և պատգամավորների ու Կառավարության ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում է 5 ուսանող: Նրանցից բացի ներկա են ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ Ֆելիքս Ցոնակյանը, Սոցիալական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Գիտության, կրթության հնաձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, և նիստը վարում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս ողջունելով ներկաներին՝ նշեց. […]

Մեկնարկել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ նոյեմբերի 17-ին մեկնարկել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթը։ Աշխարհի բազմաթիվ երկրներ այդ շաբաթվա ընթացքում իրականացնում են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանը, այս վարակի վերաբերյալ հանրության իրազեկության բարձրացմանը, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորմանը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) նույնպես միացել է նշված միջացառումներին։ Դրանց շրջանակներում ՀԵՀ-ը ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ-ի վերաբերյալ […]

Ուսանողները հավաքվում են Գիտության ազգային ակադեմիայի դիմաց (ֆոտո)

Քիչ հետո Ազգային ժողովում մեկնարկելու է տարկետման սահմանափակման դեմ պայքարող ուսանողների ու պատգամավորների, Կառավարության ներկայացուցիչների հանդիպումը: Մինչ այդ մի խումբ ուսանողներ հավաքվում են Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի