28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Թալանչիները պատասխանատվության են ենթարկվել. նախկին մարզպետը գիտի

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը չի հերքում, որ կան ու եղել են համայնքապետեր, որոնք անբարեխիղճ գործունեություն են ծավալել: «Համայնքապետերն իսկապես անելիքներ ունեն, նախագահը նաև հիշեցրեց, որ վարչապետն էլ էր ասել, որ համայնքի ղեկավարը պետք է արդյունավետ ղեկավարի, կառավարի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա՝ խոսելով նախագահի՝ համայնքապետերին ուղղված հայտարարությունից:

Ռաֆիկ Գրիգորյանն ընդգծեց, որ առանձին համայնքի ղեկավարներ, որոնք թալանչիներ են եղել, արդեն պատասխանատվության են ենթարկվել: «Նախագահը, բնականաբար, շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում համայնքներում, ու նախագահը զգուշացնում էր»:

Նախագահը մասնավորապես ասել էր. «Գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձևերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ, և չմանրամասնեմ, որովհետև ինձ համար շատ տհաճ է այս խոսակցությունը: Մի բան եմ, ուղղակի, ուզում ասել. շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետև համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, և այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսևորումներ: Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որևէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ ենք, անկեղծ եմ ասում, պատրաստ ենք մեր աչքի լույսի պես ձեզ վերաբերվել, պատրաստ ենք մեր հնարավորությունների սահմանում օգնելու՝ լինի դա անձնական, թե համայնքային հարց, բայց մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ