17 Մայիսի, Saturday, 2025
KFC

«Մենք ուղղակի «կարիկտիռովկա» ենք անում եղած որոշման մեջ, որ կարողանանք գումարը բաշխենք»

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի N1 հավելվածում ու ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ: «Մենք լուծել ենք զոհված ու առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու անօթևան ընտանիքների բնակարանավորման խնդիրը»,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, թե նախատեսում էին, որ հիմնականում Երևանում առաջարկելու են պատրաստի բնակարաններ, բայց շահառուների գերակշիռ մեծամասնությունը նախընտրել է բնակարանի գնման վկայագրեր, որի գործընթացն ամբողջացվել է, ու գումարի մի մասով նախատեսվում է բնակարաններ ձեռք բերել՝ հաջորդ տարի ծրագիրը շարունակելու համար: «Մենք ուղղակի «կարիկտիռովկա» ենք անում եղած որոշման մեջ, որ կարողանանք գումարը բաշխենք և բնակարանների ձեռքբերման, և բնակարանի գնման վկայական տրամադրելու համար»,-նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ