24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ջերմանիս-Վեդի» մայրուղային ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 9-ին ժամը 07.00-ից մինչև դեկտեմբերի 10-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Վեդի քաղաքի, Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նոր գործիք Հայաստանի զարգացման հիմնադրամին՝ օտարերկրյա ներդրումների սպասարկման բարելավման համար

Հայաստանի զարգացման հիմնադրամը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն այսօր մեկնարկել են օտարերկրյա ուղղակի ներդրումների աջակցության դրամաշնորհային ծրագիր։ «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք» ծրագրի իրականացմամբ ՀԶՀ-ն և ՄԱԿ-ը նպատակ ունեն բիզնեսի շրջանում հետազոտությամբ բացահայտելու ներդրումները խոչընդոտող ընթացակարգերը և գործընթացները, որոնց կիրարկման հետագա պարզեցումը կբարելավի ներդրումային միջավայրը՝ ուժեղացնելով գործարար մրցակցությունը Հայաստանում։ Ընդհանուր բյուջեն կազմում է […]

«Խի՞ պիտի ՀԷՑ-ին ծախեն, կամ խի՞ պիտի հարկվեն, առհասարակ»

Այլընտրանքային էներգետիկայի «բարեփոխումների» գալիք փաթեթում, բացի Գազպրոմածին երաշխիքներից, նաև շատ հստակ մեխանիզմ կա, որը կպահպանի ՀԷՑ-ի մենաշնորհը ու կզրկի Հայաստանը էներգո-անակախության հեռանկարից: Նոր նախագծով ֆիզանձանց արգելվում է 150 կիլովատանոց կայանից ավել կայան դնել: Դա պատճառաբանվում է նրանով, որ ֆիզանձանց անհատական օգտագործման համար ավել պետք էլ չի: Իսկ եթե այդ հիմնավորումը հերիք չէ, այդ ոլորտի փոխնախարարը […]

Սյունիքի մարզպետը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

 ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Մարզպետը վարչապետ Կարապետյանին զեկուցել է Սյունիքի մարզում ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ, որոնցից մի քանիսն արդեն ավարտին են մոտենում: Մասնավորապես, Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագրի շրջանակում արդեն ձեռք է բերվել ինքնաթիռը (5.5 մլն ԱՄՆ […]

Թուրքիայում կանցկացվի «Ցասման ուրբաթ»` ըննդեմ Թրամփի որոշման

«Իսլամական դիմակայության շարժումը» (ՀԱՄԱՍ) ընդդեմ Իսրայելի «Ցասման ուրբաթ» է հայտարարել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք: Թուրքական «Haberler» լրատվական կայքը հայտնում է, որ «ՀԱՄԱՍ»-ի կոչն արձագանք է գտել ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Թուրքիայում: Թուրքիայի տարբեր շրջաններում բնակիչներն ուրբաթօրյա աղոթքից հետո բողոքի ցույցեր կկազմակերպեն և կաղոթեն ազատ Պաղեստինի համար: […]

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրին

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանն արտգործնախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան ղարաբաղյան […]

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը, տարբեր հարթություններում առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին, որ «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում ԵԱՀԿ շրջանակներում փոխգործացության ամրապնդման և խորացման համար: Էդվարդ Նալբանդյանը և Թոմաս Գրեմինգերը անդրադարձան ԵԱՀԿ […]

Այսօր Իսրայելին լուրջ փորձություններ են սպասվում

Այսօր Իսրայելին լուրջ փորձություններ են սպասվում. ուրբաթօրյա աղոթքներից հետո ծրագրված են պաղեստիցիների համակողմանի բողոքի գործողություններ: Չնայած նրան, որ Թել Ավիվը հայտարարում է, թե ամբողջական Երուսաղեմն Իսրայել պետության կազմում առավել կարևոր է, քան ցանկացած վտանգն ու սպառնալիքը, ինչին իսրայելական կողմը մշտապես պատրաստ է, այսուհանդերձ, պաղեստինցիների կողմից հայտարարված հերթական ցասման օրվա հետևանքները բավական անկանխատեսելի և խոցելի կարող […]

ՊԵԿ-ն «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող ևս 5 հավաստագիր է շնորհել բիզնեսին

Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը դեկտեմբերի 8-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 5 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 10-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին: Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում է ներկայացրել 214 տնտեսվարող, 150-ի դիմումը բավարարվել […]

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով զինվոր է մահացել

Նոյեմբերի 22-ին Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով զինվոր է մահացել: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ  ավտովթարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող.« Մահացած զինծառայողը 1993 թվականին ծնված Թաթուլ Թադևոսյանն էր՝ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ»: Պայմանագրային զինծառայողը 25 տարեկան էր: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի