20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ի՞նչ անի սպառողը, եթե ձիու ու ավանակի միս են հրամցնում /տեսանյութ/

Օրերս տեղեկություն շրջանառվեց , որ  խանութներում ձիու և ավանակի միս  է հայտնվել: Այս խնդիրը քննարկվեց անգամ խորհրդարանում: 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանըն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ այս խնդրին: Վերջինս շեշտեց՝ սովորական սպառողը կարող է չնկատել, չհասկանալ՝ իրականում ինչ խոշոր եղջրավոր կենդանու միս է գնում, հետևաբար վաճառողը կարող է նրան մոլորեցնել:

«Ուստի,  նման դեպքերը պետք է  բացառել պետական վերահսկողության  արդյունքում: Նույնիսկ մսավաճառը որոշ դեպքերում կարող է չտարբերել՝ ինչ կենդանու միս է դա: Օրինակ՝ եթե մսավաճառը չստանա ամբողջական կենտանին, այլ ստանա մսի կտորներ,  վաճառողն էլ  կարող է չտարբերել: Անասնաբույժները պետք է ստուգեն,  միսը վաճառքից առաջ պետք է անցնի անասնաբուժասանիտարական փորձաքննություն: Ամբողջ տարվա ընթացքում լիազոր մարմինները ինչ-որ խնդիր ներկայացնելիս ասում էին՝ մսի շուկան վերահսկում են, երբ մյուս ոլորտներում թերանում էին, արդարանում էին, թե մսի շուկայի վերահսկողցությամբ են  զբաղված,  բայց հասանք տարեվերջ ու հասկացանք՝ այս մսի շուկան ինչպես է վերահսկվում: Գումի, Մալաթիայի շուկան այն շուկաներն են, որտեղ, իբր, լիազոր մարմինները ամենօրյա աշխատանք են իրականացնում:  Ներեցե՛ք, պարոնա՛յք, իսկ ո՞ւր մնաց  ձեր ամենօրյա աշխատանքը», – ասաց Պիպոյանը: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ