«Ֆուտբոլիստի ճակատագիրն անկանխատեսելի է»
Հենրիխ Մխիթարյանը կարող է ուժեղացնել ցանկացած այլ ակումբ. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռուսական «Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը: Թեև Մխիթարյանը վերջերս խաղադաշտում չի հայտնվում, այդուհանդերձ, բանախոսը ասաց՝ լավատես է։ «Հենրիխը Հայաստանի հպարտությունն է: Հույս ունեմ, որ ստեղծված իրավիճակը դրական զարգացում կունենա Հենրիխի համար: Ոչ մի ֆուտբոլիստ բացարձակ հարթ կարիերա չի ունենում: […]





































