25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով զինվոր է մահացել

Նոյեմբերի 22-ին Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով զինվոր է մահացել: Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ  ավտովթարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող.« Մահացած զինծառայողը 1993 թվականին ծնված Թաթուլ Թադևոսյանն էր՝ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի բնակիչ»: Պայմանագրային զինծառայողը 25 տարեկան էր: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Էրդողանը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Հունաստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել  Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ: Հանդիպմանի ժամանակ Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել է հունական կողմի հասցեին:    «Թուրքիայում հույների հանդեպ այնպես չեն վարվում, ինչպես Հունաստանում՝ թուրքերի: Արևմտյան Թրակիայում (Հունաստան) նույնիսկ «թուրք» բառ գրելը դարձել մեծ դժվարություն: Բայց չմոռանանք, որ ձեր մուտքը ՆԱՏՕ մենք ապահովեցինք: Եթե մենք խոչընդոտեինք, դուք […]

Քննիչը բռնության գործադրմամբ խոստովանական ցուցմունք է կորզել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ Կ. Պողոսյանից ստացված հաղորդման հիման վրա: Այսպես, ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ. Պողոսյանը 17.11.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 2017թ.-ի մայիսի սկզբներին` ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի վարչական […]

Վտանգ ենք տեսնում, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ. քահանա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ մեծ անհանգստություն է առաջացրել թե միջազգային, թե կրոնական հանրության շրջանում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը։ Վերջինս նկատեց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի վերջին զարգացումներին: Տեր Վահրամ քահանա Մելիքյանի խոսքով՝ միջազգային հանրության կողմից ամեն ջանք կգործադրվի […]

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 8-ի ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 9-10-ը` գիշերը, աստիճանաբար կնվազի 4-5, 12-ին և 13-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում դեկտեմբերի 8-ի ցերեկը […]

Գորիսի ավտոճանապարհներին սաստիկ բուք և անբավարար տեսանելիություն է

ՀՀ տրանսպորտի,  կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին սաստիկ բուք և անբավարար տեսանելիություն է: Վարորդներին խորհուրդ է տրվում խուսափել տվյալ ճանապարհով երթևեկելուց:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ՀԱՕԿ-ի համատեղ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես են եկել  համատեղ հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության օլիմպիական հավաքականին, Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք,  ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու ՄՕԿ-ի որոշման առնչությամբ: Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն միակարծիք են, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ բոլոր երկրների համար պարտադիր է ՄՕԿ-ի հակադոպինգային որոշումների կատարումը և հայտարարում են, որ արդար […]

Խոշոր հրդեհ ՌԴ առեւտրի կենտրոններից մեկում․ տուժածների մեջ հայ կա (տեսանյութ)

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14:50-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Մերձմոսկովյան Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի: Տուժածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի՝ 1983 թ. ծնված Լ. Տեր-Ավետիսյան, ով տեղափոխվել է Ռամենսկայայի կենտրոնական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Ռուսական զլմ-ների […]

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին բուք և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Արթիկ – Ալագյազ, Վանաձոր –  Դիլիջան և Գորիս – Սիսիան ավտոճանապարհներին տեղ – տեղ մերկասառույց է: Սևանի թերակղզուց մինչև թունել բուք և անբավարար տեսանելիություն է: Բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով: […]

Մոսկվայում հայ գործարարը սրճարան է բացել, որտեղ աշխատում են բիկինիով մատուցողուհիներ

Մոսկվայի կենտրոնում՝ Բասմանի թաղամասում, հայազգի գործարարը նոր սրճարան է բացել՝  «Սրճարան Բիկինի» անվանումով: Սրճարանում բոլոր մատուցողներն ու մատուցողուհիները բիկինիով են աշխատում: Նշենք, որ այս սրճարանում աշխատանքի կարող են անցնել միայն մարզական կառուցվածքով աղջիկները: Ուշագրավն այն է, որ սրճարանում արգելված է ալկոհոլի վաճառքը և այցելուներին առաջարկում են սուրճի 30 տեսակներ: Գործարարն իր գաղափարը բացատրել է նրանով, որ ցանկացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի