19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սահակյանի արձագանքն՝ Ազնավուրին. Երբ մեկին աշխատանք են տալիս, հափշտակում է (տեսանյութ)

«Յուրաքանչյուր մարդ, ինչպես նաև Շառլ Ազնավուրն իր տեսակետն է հայտնում, այսինքն՝ ինչի հետևանք է, ինչի միջոցով է, տեսակետներ կարողանում են ասել այստեղի ապրողներն, ովքեր ամեն ինչ տեսնում են»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ խոսելով ՀՀ ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրի՝ իշխանություններին ուղղված քննադատության մասին:

Շառլ Ազնավուրը մասնավորապես ասել էր. «Երբ մեկը երկու սու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ այն մարդիկ, որոնք միլիոններ են գողանում, մնում են անպատիժ»:

Գալուստ Սահակյանն ասում է, որ այնպես չի, որ ամե ինչ թալանվում է, փոքր հանցանք գործածները պատասխան են տալիս, մեծերը պատասխան չեն տալիս: «Ես գտնում եմ, որ արվեստագետը նորմալ պայմաններ չի ստեղծում, նրանք պիտի վառ ապագայի տենդենց տան ժողովրդին, խոսքը իհարկե Շառլ Ազնավուրին չի վերաբերում:

Գիտե՞ք՝ ինչ, մեր ազգը դաստիարակության փառահեղ ճանապարհ պիտի անցնի, որպեսզի փառահեղ պետություն ունենանք: Մենք բոլորս մտածում ենք ինչ-որ ձևով ապրել, գոյատևել, զարգանալ, բայց որևէ մեկին աշխատանք են տալիս, սկսում է հափշտակել, դրանով շատ երջանիկ ապագա պիտի՞ ունենանք»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ