11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

«Վազիր և օգնիր». Երևանում անցկացվել է Ձմեռ պապերի Ամանորի բարեգործական վազքարշավը

 «Նոր տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը և «Երևանի կիսամարաթոն»-ի կազմակերպչական թիմը «Թրայքլաբ» ակումբի հետ համատեղ կազմակերպել են արդեն ավանդական դարձած «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:

«Վազիր և օգնիր» կարգախոսի ներքո Ձմեռ պապի հանդերձանքով բազմաթիվ վազորդներ անցել են 5 կմ տարածություն՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Վազքարշավին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի թիմը՝ քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի և «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցների մասնակցությամբ:

Բարեգործական վազքարշավի մասնակցային վճարներն ուղղվել են սիրիահայ ընտանիքներին օգնության տրամադրման ծրագրին:

Վազքարշավի մեկնարկը տրվել է Հանրապետության հրապարակում:

Վազքարշավից հետո Green Team Armenia կազմակերպության հետ համատեղ «Ռադիո Վան» ռադիոկայանի աջակցությամբ կազմակերպվել է քայլարշավ նույն՝ 5 կմ վազքուղով: Քայլարշավի մասնակիցները ստացել են Ձմեռ պապի գլխարկներ:

Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով: Խորհրդանշական նվերներ և հուշանվերներ են հանձնվել նաև մյուս մասնակիցներին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ