27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Տարբեր իշխանավորներ հանդես են գալու խնդրանքով, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ

Քաղաքագետ Էդգար Վարդանյանը գտնում է, որ վարչապետի թեկնածուի հարցով կարծիքների հրապարակային բախում չի լինելու: «Իշխանության հիմքն է հակադեմոկրատական սկզբունքն է, իշխանության ներսում էլ ռեալ ժողովրդավարություն լինել չի կարող: Հակասություններ կան, բայց ստվերային դաշտում են»,-կարծում է նա:

Ըստ քաղաքագետի՝ չի ասվում, թե ով է լինելու վարչապետ, բայց հստակ մեսիջներ են ուղարկվում, և նախագահի վերջին ելույթներն ու հարցազրույցները խոսում են այն մասին, որ արդեն իսկ սկսվել է նրան վարչապետ դարձնելու գորրծընթացը, այսինքն PR կամպանիան: «Զարմանալի չէ, որ շատերն ավելի ինտենսիվորեն են սկսել խոսել այն մասին, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: PR կամպանիայի հիմքը հենց դա է լինելու, որ տարբեր իշխանավորներ հանդես են գալու խնդրանքով, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ»:

Վարդանյանի համոզմամբ՝ հենց ի սկզբանե էլ եղել է պայմանավորվածություն վարչապետի ու նախագահի միջև, որ վարչապետը ժամանակավոր է լինելու այդ պաշտոնում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ