25 Հոկտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հանիրավի թանկացումներ են սպասվում

«Սպառողական շուկայում զբաղված մարդիկ փորձում են օգտվել նոր տարվա աժիոտաժից և, իմ կարծիքով, հանիրավի թանկացնում են ապրանքները»,-այսօր՝ դեկտեմբերի 25-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։ Սաֆարյանի խոսքով՝  նախորդ տարվա նախատոնական շրջանի համեմատ այս տարվա գները շատ ավելի բարձր են՝ թե՛ կարագի, թե՛ խոզի մսի մասով։ «Օրինակ`Կրասնոդարից ներկրված խոզի միսը 2800 դրամ է, իսկ տեղականը […]

«Շատ շնորհակալ կլինեմ իմ թիմին, եթե ապրիլից հետո էլ հնարավորություն ունենամ շարունակել իմ այս աշխատանքը»

«Իմ մասով կարող եմ ասել մի բան, որ իրոք հսկայական ծավալի աշխատանք կա այստեղ, և ես ուղղակի շատ շնորհակալ կլինեմ իմ թիմին, եթե ապրիլից հետո էլ հնարավորություն ունենամ շարունակել իմ այս աշխատանքը և կլինեմ մեր երկրի ամենաերջանիկ քաղաքացին, եթե հաջողվի լուծել այդ խնդիրները», -«Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։  Վ.Սարգսյանը […]

Հյուրանոցի լոգարանում պարանոցը կտրած տղամարդու դի է հայտնաբերվել

Կոտայքի մարզի «Հատիսի Լանջ» ռեստորանային համալիրի սենյակներից մեկում դեկտեմբերի 24-ին տղամարդու դի է հայտնաբերվել: Ժամը 09։00-ի սահմանում ռեստորանի աշխատակիցը նկատել է, որ սենյակը ամբողջությամբ արյուն է, իսկ համալիրի սենյակի լոգարանում պարանոցի հատվածում կտրած վերքով հայտնաբերվել է Երեւան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Մ. Ավետիսյանի դին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, մահացած հայտնաբերվածը Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարարության Մոսկովյան մարզի ներքին […]

Տոնածառի տակ կասկածելի արկղ է հայտնաբերվել.Ահազանգ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երեւան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Սամվել Բաբայանը դիմել է

Լեռնային Ղարաբաղի պաշտւպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբանն այսօր առավոտյան Վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Այս մասին Henaran.am-ի թղթակցին հայտնեց Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը:  Նշենք, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը  Սամվել Բաբայանին դատապարտել էր  6 տարվա ազատազրկման:  […]

Որոշումը միշտ երկրի նախագահինն է. Վ. Սարգսյանը՝ Բաղմանյանի ազատման մասին

Խոսելով մամուլում շրջանառվող տեղեկությունների մասին, թե իր և Գլխավոր շտաբի պետի հարաբերությունները լարված են, Վիգեն Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է. «Դա մտացածին հակադրություն է։ Դա ամենավտանգավոր հակադրությունը կլիներ։ Հակադրություն կլիներ, եթե նախարարն ու շտաբի պետը երկուսն էլ զինվորական են: Այդ դեպքում ունենում ենք երկու շտաբի պետ»։ Սարգսյանն անդրադարձել է  շտաբի պետի տեղակալի պաշտոնից […]

Իմ կուսակցական ընկերները երբևէ չեն դիմել խնդրանքներով՝ իրենց որդիներին դասավորելու որևէ զորամաս. ՊՆ (տեսանյութ)

«Ժամանակային սահմանափակումները հաշվի առնելով՝ առաջին զորակոչի ժամանակ առաջարկվող ծրագրերին մասնակցելու 100 պայմանագրի կնքումը կդիտեմ որպես որոշակի ձեռքբերում, մի քանի հարյուրը կդիտեմ որպես փայլուն ձեռքբերում, որը կփաստի նաև մեր զինկոմիսարիատների արդյունավետ աշխատանքը: Բոլոր դեպքերում, մենք ծրագրում ենք, որ արդյունավետ ներդրման պարագայում առաջիկա տարիների ընթացքում մի պահ պետք է գա, երբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը, մարտական հերթապահության […]

Պավլիկ Մանուկյանը հրաժարվել է

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի կողմից դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» անվանելու գործով առաջին նիստը չի կայացել: Այս մասին  հայտնում է Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Փաստաբանը նշում է, որ նիստը չի կայացել, քանի որ ինքը չի ներկայացել դատարան: Փաստաբանը հայտնում է, որ այս գործով Պավլիկ Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Նշենք, որ […]

Մարիխուանան ՀՀ-ում առաջիկայում կապաքրեականացվի՞

Վերջին շրջանում մամուլում լուրեր շրջանառվեցին այն մասին, որ, միգուցե, առաջիկայում Հայաստանում  ապաքրեականացվի  մարիխուանայի օգտագործումը։ Ավելին,  օրերս Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանն իր հացազրույցներից մեկում նշել էր՝   վստահ  է, որ մարիխուանայի օրինականացումը ժամանակի խնդիր է։ Անդրադառնալով այս թեմային՝  իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց․  «Ելնելով՝ «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի այն կարծիքից, թե իբր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի