02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ոչ մի մարդկային արժեք ձեր մեջ չտեսա».Պաշտպանը` դատավորին

Արդեն հայտնել ենք, որ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով նիստի ժամանակ միջնորդությամբ հանդես եկող փաստաբան Հայարփի Սարգսյանի ձեռքից դատավորի հրահանգով վերցրին խոսափողը:

Գործով մյուս պաշտպանները այս առնչությամբ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին:

Միջնորդության առնչությամբ Հայարփի Սարգսյանը դիմելով դատավորին՝ հայտարարեց. «Ոչ մի մարդկային արժեք ձեր մեջ չտեսա»: Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանն էլ նշեց.. «Դուք Հայարփի Սարգսյանին ասացիք՝ «համը արդեն հանում եք» ու նման արտահայտություններ, որոնք չպետք է թույլ տայիք: Դուք կողմնակալ վերաբերմունք ունեք Հովհաննես Հարությունյանի եւ նրա պաշտպանի հանդեպ եւ չեք համապատասխանում անաչառության մասին ՄԻԵԴ-ի չափանիշներին»:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Արթուր Օհանյանը որոշեց իր դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել,:

Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ