06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Քանի՞ թափառող շուն կա մայրաքաղաք Երևանում

Այսօր Երևանի ավագանու նիստից հետո՝ հարց ու պատասխանի ժամանակ  քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանի հարցին՝ ասաց՝ Երեւանում թափառող կենդանիների հստակ թիվը չունենք: 

Տիգրան Ավինյանը հարցրեց՝ ինչպե՞ս է  ստացվում, որ միջազգային կազմակերպության հետազոտության արդյունքներով մայրաքաղաքում կա շուրջ 3600 թափառող շուն, մինչդեռ քաղաքապետարանը մրցույթ հայտարարելիս նշում է 14 հազար շուն:

«Անկեղծ ասած, խորը ուսումնասիրություն չենք արել, տարիներ շարունակ բողոքների, քաղաքացիների պահանջների, աշխատանքները կազմակերպելու համար աճ է գրանցվել, մարզերից էլ են շները գալիս Երեւան, հետեւաբար, հստակ չենք կարող ասել՝ ինչքան թափառող կենդանի կա Երեւանում: Հորդորում ենք բոլորիդ, որ մեզ օգնեք: Հստակ է, որ կան թափառող շներ, քաղաքացիները բողոքում են, բայց չենք կարողանում հարցը լուծել: Առաջարկություններով հանդես եկեք, Դավիթ Օհանյանը պատրաստ է 24 ժամ քննարկել հարցը ձեզ հետ»,- ասաց Տարոն Մարգարյանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ