14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Սուլթանության ժամանակներն անցել են». Իսրայելը պատասխանել է Էրդողանի հայտարարությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք: Էրդողանի այս հայտարարությանը պատասխանել են Իսրայել պետության միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ: Ըստ թուրքական «Mezopotamyaajansi.com» լրատվական կայքի՝ Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է,  որ իրենք Թուրքիայի նախագահի հրամաններին չեն ենթարկվում և […]

«Ավանդական ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո և հարգանքի վրա հիմնված ընտանիքն է»

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը գտնում է, որ Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը շատ կարևոր է ու հասարակական բարձր հնչեղություն ունի: «Գաղտնիք չէ, որ նախնական տարբերակի հետ կապված ես, նաև մեր խմբակցության մի շարք գործընկերներ ունեցել ենք տարբեր կարծիքներ, առաջարկություններ, և եղել են խնդրահարույց կետեր»,-այսօր օրենքի վերաբերյալ արտահերթ […]

«Պետք է ազատվենք թրքաբարո բոլշևիկների լծից». «Սասնա ծռեր»-ի անդամ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Իր հայտարարության ժամանակ Գագիկ Եղիազարյանը նկատեց, որ «Սասնա ծռեր»-ը մի բռունցք են ու մի մարմին ու գործում բացակայում է ապստամբության գործոնը: Նա նշում է, որ դատավարությունը միտում ունի տարակարծություններ մտցնել «Սասնա ծռեր»-ի մեջ, սակայն […]

«Պարո՛ն Բաբուխանյան, ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս … »

«Օրենքում քննարկվում են հասկացություններ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակություն տերմինը: Սահմանվա՞ծ է մեր օրենսդրության մեջ, թե ինչ է քաղաքացիական հասարակությունը: Իսկ եթե չկա, ինչո՞ւ է դրվում այս տերմինն օրենքի նախագծի մեջ»,- խորհրդարանում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին՝ հարցրեց ՀՀԿ […]

«Օրենքի նպատակն է վերականգնել տվյալ ընտանիքում ընտանեկան անդորրն ու համերաշխությունը»

Խորհրդարանն սկսել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումը:  Հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց, որ իրենց նպատակն է ապահովել ընտանիքի՝ որպես հասարակության հիմնական բջի, պաշտպանությունը, ձևավորել կանխագելման և բռնության ենթարկվածների պաշտպանության իրավական կառուցակարգերը և նպաստել ընտանիքում համերաշխության վերկանգնմանը և վերականագնել տարբեր կառույցների գործողությունները: […]

Ապաստարաններ այցելությունների վերահսկողությունը կտրվի՞ նաև եկեղեցուն

Աժ-ում սկսվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին դիմելով՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Դրական խոսք պետք է ասել, որ կառավարության ներկայացուցիչները, դուք, նախարարությունը քաղաքական տարբերի ուժերի, հասարակական տարբեր խմբերի հետ աշխատել եք, և այն խնդրահարույց կետերը, որ […]

Բարի լուր

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 370 երեխա՝ 206 տղա, 164 աղջիկ: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 40222 քաղաքացի:  

Երեխայի խնամքի համակարգի բարեփոխման կարեւորությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը ս.թ. դեկտեմբերի 8-ին կստորագրեն համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում համագործակցող կողմերը կիրականացնեն 18 ամիս տևողությամբ ծրագիր՝ աջակցելով երեխայի խնամքի համակարգում ներկայումս տեղի ունեցող բարեփոխումներին:   Ստորագրման արարողությունը տեղի կունենա ՄԱԿ-ի ընդունելությունների սրահում՝ ժամը 12:30-13:00ը: Միջոցառմանը ելույթ կունենան՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր […]

«Կոչ եմ անում ժողովրդին կրկին զենք վերցնել». Վարուժան Ավետիսյանը կոչ արեց

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ ավարտվեց մեղադրական եզրակացությունների եզրափակիչ փուլը: Վարուժան Ավետիսյանը հանդես եկավ հայտարարություն կոչով: Նա նոր ապստամբության կոչ արեց. «Կոչ եմ անում ժողովրդին կրկին զենք վերցնել և  հաշվեհարդար տեսնել այս հանցավոր ռեժիմի հետ: Դատարան կոչվածը […]

Լեւոն Մկրտչյանի նոր հրամանով

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով  լրացում է կատարվել ««Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը Հայաստանի Հանրապետության  հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդնելու մասին» հրամանում: Համաձայն հրամանի՝ «Ազգային երգ ու պար» առարկան կներդրվի ևս 9 դպրոցներում, մասնավորապես  Ս. Շահումյանի անվան թիվ 1, Երևանի թիվ 34,61,76,78,86,128 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի միջնակարգ, Մասիս քաղաքի թիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված