23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Ստամբուլում արգելվել են ամանորյա միջոցառումները

Դեկտեմբերի 31-ին Ստամբուլի կենտրոնական Բեշիքթաշ և Բեյողլու թաղամասերում  արգելվել են  ամանորյա միջոցառումները:

Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ արգելքը սահմանել են Բեշիքթաշի և Բեյողլիի թաղապետարանները:

Որպես արգելքի պատճառ, առաջ է քաշվել անվտանգության նկատառումների պահպանման հանգամանքը:

Հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ դրանով հնարավորություն կլինի խուսափել հնարավոր սադրանքներից, հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը:

Արգելքը կգործի տեղական ժամանակով 21:00-00:30-ը:

Հիշեցնենք, որ 2017թ. դեկտեմբերի 31-ին Ստամբուլի  «Րեյնա» կոչվող գիշերային ակումբում իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել էր 39 մարդ: Գործողության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ