19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երեւանի ավագանին հաստատեց մայրաքաղաքի՝ 2018-ի զարգացման ծրագիրը

Այսօր Երևաննի ավագանին հաստատեց Երեւանի զարգացման 2018 թվականի ծրագիրը:

Այն ավագանու նիստում ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ Վերջինս շեշտեց՝ այն  բխում է քաղաքի 2017-2022 թթ․ հնգամյա ծրագրի դրույթներից եւ ուղղված է ապահովելու մեկ տարվա կտրվածքով դրա իրականացումը։

Ըստ այդմ, 2018 թվականին լուծում կստանա Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի հիմնախնդիրը. «2018 թ․ ամբողջ ծավալով կիրականացվեն Երեւանի շրջանցիկ ճանապարհի կառուցման աշխատանքները, որոնք ուղղված են Երեւան քաղաքի կենտրոնի եւ կենտրոնական փողոցների տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը։ Մասնավորապես 2018 թ․ շահագործման կհանձնվի Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածը։ Կմեկնարկեն եւ կշարունակվեն Բաբաջանյան-Աշտարակ եւ Արգավանդ-Շիրակ ճանապարհների կառուցման աշխատանքները»,-ընդգծեց Նիկոյանը: Բացի այդ, Երեւանի զարգացման ծրագրով նախատեսվում է 2018-ին Նուբարաշենի աղբավայրին հարակից տարածքում նոր աղբավայրի կառուցել, որը կլինի միջազգային ստանդարտներին համապատասխան: Փոխքաղաքապետը նաեւ ներկայացրեց, որ ծրագրով 2018-ին կիրականացվեն բազմաբնակարան շենքերի հիմնախնդիրների աստիճանական լուծում. Մասնավորապես, 2 վթարային շենքեր կամրացվեն, նաեւ կյանքի կկոչվի 4-րդ աստիճանի վթարայնության շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու ծրագիրը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ