18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Կինն ու երկու մանկահասակ թոռնիկները տանը թունավորվել են շմոլ գազից

Դեկտեմբերի 24-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում` շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 57-ամյա Գայանե Խ.-ն, 11-ամյա Շուշանիկ Բ.-ն եւ 4-ամյա Գայանե Բ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 4.30-ին, 1951 թ. ծնված Խորեն Բ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 2.00-ի սահմաններում, իրենց տանը կինը եւ […]

Մոսկվայում ավտոբուսը մխրճվել է մարդկանց մեջ․ կան զոհեր /տեսանյութ/

Մոսկվայում ավտոբուսը մտել է մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի ստորգետնյա անցում, ինչի հետևանքով կան զոհեր և տուժածներ։ Նշվում է, որ պատահարի հետեւանքով 4 հոգի մահացել է, կա 15 վիրավոր։ Դեպքի մանրամասները ճշտվում են։

Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում. Ավստրիայի վարչապետ

Ավստրիայի նորընտիր վարչապետ Սեբաստիան Քուրցը անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման խնդրին: Թուրքական «haber7.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ գերմանական «Bild» թերթի հետ զրույցում Քուրցը վերահաստատել է Թուրքիայի հարցում ավելի վաղ իր արտահայտած դիրքորոշումը. «Թուրքիան տեղ չունի Եվրամիությունում»: Անդրադառնալով նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությանը, թե յուրաքանչյուր եվրոպական երկիր պետք է որոշակի քանակությամբ փախստականներ ընդունի, Քուրցը նշել է, որ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, ձյան տեղումների պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Վերահսկողությունը տոներին կուժեղացվի

«Իրականացվել է ռեֆորմ անասնապահության բնագավառում, ներդրվել է ռիսկերի գնահատման մոդել, մոնտորինգային և այլ ծրագրեր..»,-այսօր՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը: Նա հայտնել է, որ  անցած տարի ծառայությունն իրականացրել է կառավարության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:   Կարապետյանի խոսքով՝  դաշտում դեռ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք չեն […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն    

Քաղաքական բանավեճ Ազգային ժողվում սկսում եւ վարում է միայն «Ելքը»

«Նախընտրական շրջանում խոստանում էին աշխատավարձերի բարձրացում, տնտեսական աճ, բայց երբ բյուջեն բերեցին, պարզվեց, աշխատավարձերը նվազելու են, գները բարձրանալու են, եւ 4.5 տոկոս գնաճ են նախատեսել բյուջեում: Այդ ամենը սին հեքիաթներ էին, եւ մենք 2018-ին առերեսվելու ենք դառը իրականության հետ, գնաճ ենք ունենալու, աշխատավարձերի նվազում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:  Ինչ […]

Չենք կարող վտանգի տակ դնել Հյուսիսային Իրաքում բնակվող քրիստոնյա ժողովիդին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանն ասում է, որ այն քաղաքցիներն, ովքեր դիմում են պատգամավորին, կամ ֆինանսական օգնություն են հայցում, կամ դատական որևէ հարցում միջամտություն են ակնկալում կամ իրավական խորհրդատվություն: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Պատգմավորն ասաց, որ ինքն էլ բազմաթիվ քաղաքացիների է ընդունել անցյալ տարում, թվարկեց մի շարք կարևոր նախագծեր, որոնք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի