11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Սիսիանի և Մեղրու ավտոճանապարհների խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Թող գնա, իր տունը հացադուլ անի. ՇՊՀ ռեկտորի պարզաբանումը (տեսանյութ)

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը  տեղեկանալով հացադուլ անող ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար ու դասախոս Հովհաննես Խորիկյանի մասին, նախ նշել է, որ մատնշված փոփոխությունը կատարվել է  դեռ մի տարի առաջ ու նման  պահվածքը  զուտ մտավախություն է, որ  առաջիկա  ամբիոնի վարիչների ընտրությունը չի կարողանա հաղթահարել Հովհաննես Խորիկյանը:     Ռեկտորի պարզաբանումը՝ Henaran.am-ի տեսանյութում:   Կարող եք տեսնել […]

Սահակաշվիլին արտաքսվել է Լեհաստան

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին արտաքսվել է Լեհաստան։ Նա այնտեղից էր ապօրինի կերպով ժամանելՈւկրաինա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական սահմանապահ ծառայության պետի օգնականը, գրում է  РИА Новости-ն։ Ըստ որոշ աղբյուրների՝ քաղաքական գործիչը Լեհաստան է մեկնել 4-րդ չվերթով՝ Կիևի ժամանակով 16:00-ին: Աղբյուրները նաև պնդում են, որ սա ոչ թե արտաքսում է, այլ ապօրինի […]

Ապաշխարության աղոթք

Ողորմի՛ր ինձ` լքվածիս, օգնի՛ր եղկելիիս, ճառագայթի՛ր խավարյալիս, առաջնորդի՛ր մոլորյալիս, որ լի եմ մեղքերով ու անթիվ հանցանքներով և տարուբերվելով ծփում եմ անօրենության հորձանուտում: Ձե՛ռք մեկնիր ինձ, ինչպես Պետրոսին. Մաքսավորի պես արդարանալ եմ աղերսում: Շնորհի՛ր, ինչպես ավազակին, բա՛ց արա ինձ կենաց ճանապարհի և մեծ արքունական առագաստի դուռը: Սբ. Եփրեմ Ասորի

Երկար զգեստներից մինչեւ «մերկ» կոստյումներ․ ինչպես է փոխվել գեղասահորդուհիների հագուստը տարիների ընթացքում /ֆոտո/

Պհենչանում ընթանում են Ձմեռային օլիմպիական խաղերը, եւ դրանցից ամենագեղեցիկն ու տեսարժանը, անշուշտ, գեղասահքն է։ Օլիմպիադայի երկրպագուները անհամբեր հետեւում են գեղասահքի մրցումներին եւ իհարկե, հիանում գեղասահորդուհիների թե վարպետությամբ, թե գեղեցիկ հագուստներով։  Ահա թե ինչպես են փոխվել նրանց հագուստները 100 տարվա ընթացքում։   1924 թ․ Օլիմպիադա  Նախորդ դարի 20-ականներին գեղասահորդուհիները կրում էին երկարաթեւ բլուզներ, երկար կիսաշրջազգեստներ, գլխարկներ։ […]

Արսենը վիրավորվեց ու ողնաշարային վնասվածք ստացավ. իրական հերոսի մասին

Արսեն Հովհանիսյան`ես հավատում եմ, որ դու հոգով մի դար ես, մի պատմություն, քանզի կյանքի ու մահվան մեջտեղում կանգնողը չի կարող գաղափարի զինվոր չլինել Դժվարանում եմ գրել զգացածիս մասին, գրել հասարակ, պարզ, առանց շատախոսության;Հայրենասիրությունը ծնվում է մարդու հետ, ապրում նրա հետ, աճում և ամրապնդվում է կյանքի ընթացքում։ Շարքային նորակոչիկ, թե սպա, փորձառու հրամանատար, թե գեներալ, բոլորը […]

Իշխանությունները վախենում են ըմբոստությունից, փողոցային պայքարից. փորձագետ

«Պետք է տեսնել, թե ինչը կարող է իշխանություններին զսպել այդ հարցում: Եթե որևէ ըմբոստություն չլիներ, մենք լսեինք հանձնաժողովի նախագահներին այդ հարցում կամ այլ պատասխանատու անձանց, կտեսնեինք, որ իրենց համար որևէ բան չի եղել: Իրենք նույնիսկ թանկացումը ներկայացնում են որպես օբյեկտիվ երևույթ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀՇ անդամ, միջազգային հարցերի փորձագետ Հովհաննես Իգիթյանն՝ ի պատասխան հարցին, թե […]

Արսեն Ավակովը՝ ընդդեմ ադրբեջանցի օրենքով գողի

Ուկրաինայի հայազգի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հրաման է տվել երկրից վռնդել բոլոր այն արտասահմանցի հանցագործ տարրերին, ովքեր կփորձեն սպառնալ Ուկրաինայի ներքին անվտանգությանը: Վերջերս ադրբեջանական բանտից ազատ է արձակվել ադրբեջանցի օրենքով գող Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի), ով բնակություն է հաստատել Թուրքիայում և իր հանցագործ կլանի օգնությամբ փորձում է հեղինակություն հաստատել Ուկրաինայի տարածքում: Ադրբեջանցի օրենքի գողը իր […]

Ի՞նչ ուտեստներ պատրաստել Տյառնընդառաջին․ խորդուրդներ խոհարարի կողմից

Հայկական Առաքելական եկեղեցին փետրվարի 13-ին նշում է Տյառնընդառաջը։ Տոնին ընդառաջ` Henaran.am-ի թղթակիցը զրուցել է երիտասարդ խոհարար Լուսինե Ղարախանյանի հետ՝ փորձելով պարզել՝ ի՞նչ ավանդական ուտեստներ, քաղցրավենիք կարելի է պատրաստել այս տոնին։ Խոհարարը հիշեցրեց՝ ծնվելով ու մեծանալով Վայոց ձորի Արենի համայնքում, որտեղ պահպանվում են մեր ավանդույթները՝ դեռ փոքրուց տեսել է՝ ինչ ուտեստներ են պատրաստում մեծերը Տյառնընդառաջին։ Այժմ […]

Ինչպիսի տեսք ունի Քայլի Ջենները ծննդաբերությունից մի քանի օր անց /ֆոտո/

Հեռուստաաստղ, մոդել Քայլի Ջենները փետրվարի 1-ին մայրիկ դարձավ՝ լույս աշխարհ եկավ նրա դուստրը։ Ծննդաբերությունից հետո առաջին անգամ պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քայլիին։  Նա հիանալի մարզավիճակում է եղել՝ հաշվի առնելով այն, որ ընդամենը 10 օր առաջ է ծննդաբերել։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի