«Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները՝ մեկ գրքում
Ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» և «Նամակ պատանդին» ստեղծագործությունները մեկտեղվել են մեկ գրքում: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը ներկայացրեց բոլորովին նոր գիրք, որը ներառում է սիրված գրողի երկու գործերը: Ստեղծագործությունները ֆրանսերենից հայերեն է թարգմանել Շուշանիկ Թամրազյանը: Թարգմանիչը խոստովանեց, որ Էքզյուպերին իր ամենասիրելի հեղինակներից է, և իր համար կրկնակի հաճելի […]





































