10 նշան, որ դուք հոգեկան շեղումներ ունեք /տեսանյութ/
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Եվրոպական խորհրդարանի հարգարժա՛ն անդամներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Կցանկանայի շնորհակալություն հայտնել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթով հանդես գալու հրավերի համար: Հիշում եմ նախագահ ՄքԱլլիսթերի և Հանձնաժողովի անդամների հետ անցյալ տարի մայիսին Երևանում կայացած մեր հանդիպումը, որտեղ մտքերի շատ բաց և անկեղծ փոխանակում ունեցանք երկկողմ հետաքրքրություն […]
Իսրայելական «Լոջիստիք էֆ թի զի» ընկերության եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ այսօր կնքված փոխըմբռնման հուշագրով ընկերությանը հանձնվեց 330 հա 4 հողակտորներ՝ Գյումրիի Մարմաշենի խճուղու աջ ու ձախ հատվածները: «Այս տարածաշրջանում նախագիծն ընտրված է այն մտքով, որ պետք է ծառայի Եվրասիական միության շուկային, ոչ թե Հայաստանի կամ Գյումրիի: Եվ այն ընկերությունները, որոնք գալու են այստեղ աշխատելու, իրենց […]
«Պատերազմի հավանականությունը շատ մեծ չէ, չնայած քանի դեռ իրական խաղաղություն չի հաստատվել, ապա պատերազմի վտանգ կա»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդարառնալով Ալիևի հայտարարություններին, թե պետք է վերադարձնել պատմական Երևանը, ասաց պատմաբան Արմեն Կարապետյանը: Կարապետյանը նշեց, որ աշխարհաքաղաքական զարգացումներին նայելով պարզ է դառնում , որ հնարավոր չէ թուրքերի և ադրբեջանցիների ախորժակը կանոնավորել: «Ալիևի հայտարարությունները նորություն չեն: Դրանք […]
Այսօր խորհրդարանում ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի են ունեցել լսումներ՝ «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով: ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը, անդրադառնալով «Բարձրագույն կրթության մասին» օրինագծին, ցավալիորեն արձանագրեց, որ ներկաների կողմից չէին բարձրացվում կրթության որակին առնչվող հարցեր։ «Մտահոգությունների շրջանակը […]
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 5 անձ ձերբակալվել է: 2018թ. փետրվարի 16-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն […]
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանին: Քննարկվել են հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի Ամերիկյան եւ Արցախի պետական համալսարանների միջեւ փոխգործակցության խնդիրներին: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցությունը Հայաստանի Ամերիկյան համալսարանի հետ գտնվում է բարձր մակարդակի վրա` կարեւորելով դրական այդ […]
«Նախագահի մյունխենյան ելույթը չափազանց կարևոր և հավասարակշռված ելույթ էր: Այն իրապես ողջախոհ դիվանագիտության արգասիք էր, որը ներկայացվեց միջազգային հանրությանը և վստահ եմ լիարժեքորեն բացահայտվեց Ադրբեջանի իրական դեմքը: Եվրոպայի սրտում ՀՀ նախագահի ելույթը ես համարում եմ՝ քաղաքական հասունության լրջագույն դրսևորում: Նախագահը իրեն հատուկ ասպետական մեծահոգությամբ հայրենակից անվանեց եկվոր ցեղի ներկայացուցչին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Ալիևի հնչեցրած […]
Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք՝ 2 տուժածով: Ներկա պահին տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով` բոտուլիզմի առաջացման պատճառը տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենն է: Թունավորման առաջին ախտանշաններ են` սրտխանոցը, գլխապտույտը, տեսողության վատացումը: Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար […]
Փետրվարի 21-ին, 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը։ Էդուարդ Սադոյանը1968-1971 թվականներին որպես ազատ ունկնդիր, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հաճախել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Բալասանյանի ստեղծագործական դասերին։ 1976 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Ալեքսանդր Հարությունյանի դասարանը։ 1979 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միությանանդամ է։ Հեղինակել է օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտ, […]
























