Եղնուկյանը հրաժարվում է բուժօգնությունից
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը:
Արդեն հայտնել ենք, որ վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ բժիշկները զննել են Եղնուկյանին, որի ճնշումը այդ պահին եղել է 200-130: Բժիշկները ներարկում են արել, որից հետո ճնշումը իջել է մինչև 150-100: Բժիշկները ավելի ուշ կրկին չափել են Եղնուկյանի ճնշումը, որը կրկին բարձրացել է՝ 180-130:
Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ Եղնուկյանը հրաժարվել է նոր ներարկումից և բուժօգնությունից:
Դատարանը քննարկում է Եղնուկյանին բուժզննում տրամադրելու հարցը:
Կրկին ընդմիջում հայտարարվեց, որպիսի Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը խորհրդակցի իր պաշտպանյալի հետ:
Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը: