20 Հունիսի, Saturday, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Եթե ֆորսմաժորներ չլինեն, Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը սխալ է համարում ՀՀԿ-ականների, ինչպես նաև այլ քաղաքական գործիչների հայտարարությունները, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: «Նա պարզապես կարողանում է համադրել ընդդիմություն-դիմություն, իսկ անփոխարինելի այդ անվանումը հատուկ է սովետական մտածելակերպին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Վերջինս անկասկած է համարում այն, որ Սերժ Սարգսյանը բավարարում է քաղաքական ուժերի պահանջները: Քաղաքագետն ընգծեց, որ վարչապետի հետ կապված, […]

«Պաշտոնը սիմվոլիկ է լինելու, նրանից շատ մեծ ակնկալիքներ ունենալն իմաստ չունի»

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, նկարագրելով խորհրդարանի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին, ասում է ՝ նա բարեհամբույր ու կիրթ մարդ է, ով պատրաստակամ է մեր երկրում դրական փոփոխություններ անելու հարցում։ Այս մասին Ահարոն Ադիբեկյանը նշեց  Henaran.am-ի հետ զրույցում։ «Արմեն Սարգսյանը շարքային քաղաքացիների հետ  կապ չունի․ այդ կապը հեռու է ու բազմաստիճան։ Արմեն Սարգսյանն  առավելապես գործ է ունենալու […]

ԱՄԷ-ն Թուրքիային կոչ է արել հարգել արաբական երկրների ինքնիշխանությունը

Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշը Թուրքիային կոչ է արել հարգել արաբական երկրների ինքնիշխանությունը:   Գարգաշը ոչ խելամիտ է բնութագրել հարևան արաբական երկրների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը: Սոցցանցում արած գրառման մեջ Գարգաշը գրել է. «Գաղտնիք չէ, որ թուրք-արաբական հարաբերությունները հիմա ամենալավ վիճակում չեն: Հավասարակշռություն ապահովելու համար Անկարան պետք է հարգի արաբական երկրների […]

Կարեն Կարապետյանը և Սաադ Հարիրին քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Լիբանան: Բեյրութի միջազգային օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո վարչապետ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն ուղևորվել է Լիբանանի կառավարության նստավայր, որտեղ ՀՀ վարչապետին դիմավորել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին: Հայաստանի և Լիբանանի վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:             Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել […]

Արթիկի, Սեւանի, Դիլիջանի եւ Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Արթիկի, Սևանի, Դիլիջանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Արա Պապյանը պարգևատրումների լույսի ներքո առաջարկ ունի

Էս վերջին պարգևատրումների լույսի ներքո մի հարց եմ ուզում բարձրացնել: Մեր ինչի՞ն է պետք Հանրային հեռոտստատեսությունը և ռադիոն: Եթե իրենք նույն լուրերնրի մասին են պատմում, նույն ձևով և նույն ոգով, ինչ մասնավորները, ինչու՞ ենք փող ծախսում դրանց վրա՝ կարծեմ տարեկան 12 մլրդ. դրամ: Եթե դպրոցներն ու հիվանդանոցներն ենք օպտիմալացնում, ինչու՞ չենք կարող անել նույն բանը […]

«Արթուրին տեսնում եմ մի մարդու, որի մեջ ամփոփված է ժողովրդի զոհաբերությունը». Հաց բերողը հուշարձան կունենա՞

Ճարտարապետների միությունում այսօր՝ մարտի 12–ին ներկայացվել է  Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի հուշարձանի նախագիծը։ Այն մինչեւ մարտի 17–ը քննարկվելու է, ինչի արդյունքում վերջնականապես կորոշվի, թե ինչ տեսք կունենա։  Հուշարձանը նախագծել են ճարտարապետներ Անահիտ Թարխանյանը եւ Արմինե Ղազարյանը։ Անահիտ Թարխանյանը հույս է հայտնել, որ քաղաքապետարանը թույլ կտա այն տեղադրել  Մաշտոցի պուրակում։ Հուշարձանը սյուների ամբողջություն է, որոնց  վերին […]

Թուրքիայի զինված ուժերը մոտենում են Աֆրին քաղաքին (լուսանկարներ)

Թուրքիայի կողմից Աֆրինում քրդական ուժերի դեմ իրականացվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության շրջանակներում Աֆրինի խաղաղ բնակչությունը սկսել է լքել սեփական տները։ Աղբյուրը շեշտում է, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը, արդեն Աֆրին քաղաքից 4-5 կմ հեռավորության վրա են գտնվում։ Ավելի վաղ էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինուժը […]

Աշտարակում դիտահորի մեջ դեռեւս չձեւավորված մարդու պտուղ է հայտնաբերվել

Արագածոտնի մարզում, այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Պռոշյան 24 շենքի բակում՝ կոյուղով անցնող դիտահորի մեջ, նորածնի դի կա։  Նորածնի դին դիտահորում հայտնաբերել են քաղաքացիները եւ ահազանգել ոստիկանություն: Տեղում պարզվել է, որ հայտնաբերվածը չձեւավորված մարդու պտուղ է։ 

Չարենցի ձեռագրերն ահավոր ծանր վիճակում են.Դավիթ Գասպարյան

«Հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի շուրջ հետաքրքրությունը վերջին 20-30 տարում այնքան ուժեղացավ, որ նրա մասին հիշատակումները, ոչ թե ծննդյան օրն են ակտիվանում, այլ նրան հիշելը գրեթե ամենօրյա գործընթաց է դարձել»,-այսօր՝ մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Նշենք,որ մարտի 13-ը Եղիշե Չարենցի ծննդյան օրն է: Գրականագետի խոսքով՝  Չարենցի ճանաչողության հետ մեկտեղ շարունակվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի