Ղարաբաղյան շարժման 30-ամյակի և Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ Արաբական Միացյալ Էմիրություններում
Մարտի 2-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և ազգային վարչությունների նախաձեռնությամբ Շարժայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ուենցավ հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին: Նույն օրը Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցում Արաբական Միացյալ էմիրություններում և Կատարում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Մեսրոպ Ծ. Վրդ. Սարգսյանի նախագահությամբ մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Արցախի ազատագրման պայքարի 30-ամյակին: […]





































