24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Քիմ Քարդաշյանի շնորհավորանքը՝ մարտի 8-ի կապակցությամբ /ֆոտո/

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է մարտի 8-ի կապակցությամբ։ Իր Instagram-ում նա երկու լուսանկար է հրապարակել։ Դրանցից մեկը ՝ Vogue India ամսագրի համար ֆոտոշարքից։ Նա այն մեկնաբանել է․ «Ուժեղ կանայք ուժ են հաղորդում մյուս կանանց»: Իսկ երկրորդ լուսանկարում Քորթնին, Քլոեն ու Քիմն են պատկերված։ Լուսանկարը արվել է քույրերի Տոկիո կատարած վերջին ուղևորության ժամանակ։  «Շնորհավորում ենք Կանանց միջազգային […]

Բա մեռնե՞նք. Սոնա Ռուբենյանը ահազանգում է

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիվանդ եմ թարախային անգինայով, դեղատունը հակաբորբոքային դեղ չի վաճառում, ու կոկորդի ցավը մեղմացնելու կոնֆետներ է առաջարկում ու ասում, որ իրենք ոչինչով չեն կարող օգնել, ի դեպ պոլիկլինիկան էլ 4 օր չի աշխատելու: Զանգում ենք «շտապ օգնություն» ու ասում, որ կանչ գրեն, հիվանդն անգինա է, վատ է, դեղատունը […]

Տեսահոլովակի պրեմիերա. Նարե Գևորգյան` «Իմ Յարը»

Երգչուհի Նարե Գևորգյանը ներկայացրել է  իր նոր` «Իմ Յարը» երգի տեսահոլովակը: Երգի խոսքի և երաժշտության հեղինակը Վլադիմիր Պողոսյանն է, իսկ տեսահոլովակի ռեժիսորը երգչուհու պրոդյուսերն է, ոճաբանը` Մանուշակ Ավանեսյանն է (Violetta fashion):

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի երկրների դեսպանների հետ

Մարտի 9-ին Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների դեսպանների հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպաններին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց գագաթաժողովի կարգախոս՝ «Ապրել միասին»-ի ընտրությունը, երևանյան գագաթաժողովին […]

Ցմահ դատապարտյալը օրերս ազատության մեջ կլինի՞. մանրամասներ

Մամուլում տարածվել է տեղեկատվություն, որի համաձայն ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանն օրերս ներում է շնորհել մի շարք դատապարտյալների: Այդ տեղեկություններում հրապարակված են նաև անուններ: Ցանկում է  ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը, որը 1997թ. դեկտեմբերի 25-ին գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր մահապատժի` սպանությանը մասնակից լինելու համար:  Henaran.am-ը կապ հաստատեց Ստեփան Գրիգորյանի հարազատների հետ: Ցմահ դատապարտյալի որդին նշեց, որ […]

Ալավերդու ԲԿ-ի մոտ քարաթափում է տեղի ունեցել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 9-ին, ժամը 11:18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ԲԿ-ի մոտակայքում տեղի ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քարաթափումը տեղի է ունեցել Երևանյան խճուղու սկզբնամասի հարակից լանջից: Փրկարարները մաքրել են ավտոճանապարհը քարաբեկորներից (մոտ 0.5 խմ):

Առյուծը առյուծ է … հատ-հատ կսպանեմ . Սուսաննա կամ Ռեմբո/վիդեո/

«Առյուծը առյուծ է՝ կին թե տղամարդ»,-Henaran.am-ի թղթակցին ասաց ազատամարտիկ, մահապարտների «Արծիվ 1» ջոկատի մահապարտ  Սուսաննա Գալստյանը (Ռեմբո): Տիկին Սուսաննան պատերազմի դաշտ է գնացել իր կամքով, հետը տանելով 2 որդիներին և կռվել է զենքը ձեռքին: Եթե Աստված չանի կրկին պատերազմ լինի, արդեն պատկառելի տարիքում գտնվող այս կինը կրկին կօգտագործի իր փորձն ու մարտական դաշտում ձեռք բերած գիտելիքները: […]

«Իշխանափոխվում են արտագաղթելով»

Արտագաղթում են հասարակության երիտասարդ, գործարար, մանր ու միջին բիզնես հիմնելու պոտենցիալ ունեցող անձիք: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: «Հասարակության մեջ գերիշխում է արտագաղթողի հոգեբանությունը, և սխալ է ասել, թե հասարակությունը ոչ մի կերպ չի պայքարում: Նրանց մեծ մասն արդեն ցանկություն ունի Հայաստանից հեռանալու, ինչը ցույց են տալիս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի