26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարբեր ուղի չկա, ամենակարևորը երեք կուսակցություններում էլ կոնսենսուս կա. Ս. Միքայելյան (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն ասում է, որ եթե կուսակցության ղեկավարն է, ամեն ինչից էլ տեղյակ է ու կողմ է իրենց նախաձեռնած քաղաքական շարժմանը: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը դեմ է եղել նույն կուսակցության անդամ ու խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջարկած ճանապարհային քարտեզին, ու միջադեպ է եղել նույնիսկ դրա վերաբերյալ: «Որևէ միջադեպ չի եղել, կարող էր լինել տարաձայնություն, տարակարծություն, որը հարթվում է, մեր դաշինքի հզորությունը հենց դա է, սակայն տարակարծություն էլ չի եղել»,-հայտարարեց նա:

Սասուն Միքայելյանն ընդգծեց, որ «Ելք» դաշինքի երեք ուժերի մեջ կոնսենսուս կա, այն է, որ Սերժ Սարգսյանը պիտի երրորդ անգամ չվերընտրվի, չդառնա վարչապետ, սակայն տարակարծությունը ճանապարհային քարտեզի շուրջ է: Դիտարկմանը, թե փաստորեն «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ՔՊ-ին փողոցում մենակ են թողնում, պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ է դա նշանակում, ես էլ կարող է փողոցում այդքան ակտիվ չլինեմ՝ առողջական պատճառներից ելնելով, բայց դա չի նշանակում միայնակ թողնել»:

Henaran.am-ի հարցին, թե որն է դաշինքում գտնվելու իմաստը, եթե մի կուսակցություն մի ուղի է բռնում, մյուսները դրան չեն աջակցում, Ս. Միքայելյանը պատասխանեց. «Տարբեր ուղի չկա, բայց ամենակարևորը երեք կուսակցություններում էլ կոնսենսուս կա, որ պայքարեն Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալու դեմ: Ժամանակի ընթացքում կարող են 3-ն էլ միանալ»:

Սասուն Միքայելյանը հավելեց, որ միշտ ընդդիմադիրներ տարբեր ուժեր քայլեր են արել՝ առանց մտածելու, թե ինչ արդյունք կտա հետագայում, իսկ իրենք տարբեր ուղղվածության են քայլեր անում, հետո կարող է միանան: «Մեկն ասել է՝ մի ուղղությամբ ենք գնում, բոլորն ասել են՝ կողմ ենք, ու վերջում նրանք անհաջողության են հասել: Իսկ մենք տարբեր ուղղությամբ մեր հիմնական նպատակից չշեղվելով գնում ենք»,-ասաց նա:

Հարցին, թե դա կտանի իշխանափոխության, պատգամավորը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա: Իշխանափոխություն չի նշանակում, որ այսօր գոռամ, ասեմ՝ գնում ենք իշխանափոխության, ժողովրդին տանեմ, խաբեմ: Մենք քայլ ենք անում, որ ժողովուրդը հասկանա, դուրս գա փողոց»: Նա ավելացրեց, որ մտավախություն չկա, թե մարդկանց կարող են ավելի հիասթափեցնել, քանի որ մարդիկ առանց այն էլ հիասթափված են, իսկ «Ելք» դաշինքը երբեք էլ չի խաբել ու չի խաբելու ժողովրդին: «Մտավախությունն այն է, որ ժողովրդին պետք է կարողանանք այս իրավիճակից դուրս բերել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե վախ կա, որ նորից կկոտորեն ժողովրդին, ապա ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ իրենք արդեն այդ առումով էլ են փորձառու. «Մենք երբեք ժողովրդին չենք հանելու փողոց, տանենք ընդհարման»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ