15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Արմեն Սարգսյանն ընտրվեց ՀՀ 4-րդ նախագահ

Ազգային ժողովում քիչ առաջ ընտրվեց Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ: Նրան կողմ են քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները, դեմ է եղել «Ելք» խմբակցությունը: ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ կողմ է քվեարկել 90 պատգամավոր, դեմ՝ 10: Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանն առաջադրվել է «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների կողմից:  ը: […]

Վարդգես Գասպարիին արգելեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր  կշարունակվի  «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյայի եւ մյուսների գործով դատական նիստը։ Նշենք, որ դատարանը գտնվում է դատական վիճաբանությունների փուլում: Այս պահին քաղաքացիները մտնում են դատական նիստերի դահլիճ, այստեղ է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որին թեեւ թողեցին դատարանի շենք, սակայն նիստերի դահլիճ չեն թողնում մտնել՝ պատճառաբանելով, որ նախորդ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը մարտի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:   Ձյան առատ տեղումների պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Կումսիշվիլին, փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, պաշտպանության նախարար Լևան Իզորիան, ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, պաշտոնատար այլ անձինք: Դիմավորման պաշտոնական արարողությունից […]

Փաշինյանն աղմուկ բարձրացրեց նախագահի թեկնածուի ընտրության ժամանակ (տեսանյութ)

ԱԺ-ում ՀՀ նախագահի քվեարկության ժամանակ միջադեպ տեղի ունեցավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Հաշվիչ հանձնաժողովի անդամների միջև: Մասնավորապես Փաշինյանը հայտարարեց, թե Հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը իր մեջքի հետևում կանգնած հետևել է իր քվեարկությանը: Մելիքյանն էլ արձագանքեց, թե նման բան չի եղել: «Ոչ միայն կարող են տեսնել, թե ինչպես ենք քվեարկում, այլեւ կարող են տեսնել, թե […]

Իշխանություններն Արմեն Սարգսյանին թակարդի մեջ են դրել. Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիասթափված է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելութից, որ ունեցավ երեկ խորհրդարանում։ Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ որ երեկվա ելույթից հետո «Ելք»-ի դիրքորոշումը չի փոխվել, իրենք դեմ են քվեարկել Արմեն Սարգսյանի թեկնածությանը:  «Ես չէի մտածի, որ Արմեն Սարգսյանը, լինելով այդքան փորձառու և այդպիսի կենսագրության տեր մարդ, ՀՀ նախագահի թեկնածուի […]

Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր չունի. Շարմազանով (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ բոլոր փաստաթղթերը, որ պետք է ներկայացվեին նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի կողմից, ներկայացվել են: «Նա որևէ լեգիտիմության խնդիր չունի, դա կոնկրետ մեկ քաղաքական ուժի խնդիրն է, ինչպես ես ասացի՝ եթե իշխանությունը քայլի ծովի վրայով, կգտնվեն գործիչներ, որ կասեն, թե իշխանությունը լողալ չգիտի»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: ՀՀԿ-ական պատգամավորի […]

Հայ քաղաքական հավաքական միտքը կարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը․ ՀՅԴ-ն ողջունում է

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ողջունում է Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չեղարկելու մասին ՀՀ Նախագահի որոշումը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված արձանագրություններն առ ոչինչ հայտարարելը վաղուց սպասված քայլ էր։ Ի սկզբանե Հ.Յ.Դաշնակցությունը վճռականորեն հանդես է եկել այդ արձանագրությունների դեմ՝ նկատի ունենալով դրանցում առկա մի շարք անընդունելի դրույթները և շահարկման տեղիք տվող ձևակերպումները։ Ժամանակը ցույց տվեց, որ մեր մտահոգությունները տեղին […]

Ես կհամոզեմ Սերժ Սարգսյանին. գեներալ (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի խոսքով՝ ՀՀԿ-ում որևէ քննարկում չի եղել՝ կապված վարչապետի թեկնածուի հետ: Այս մասին նա նշեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Henaran.am-ի հարցին, թե իր անձնական կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանը պիտի դառնա վարչապետ, նա պատասխանեց. «Սաղ ազգով Աստված պիտի կանչենք, եթե էդ մարդը գա: Համ ասում եք՝ Ալիևը Երևանն է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի