15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գավառի, Վայքի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի, Վայքի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գետնաբքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Աշտարակի, Ապարանի, Արթիկի, Սևանի ավտոճանապարհներին և Պուշկինի, Ջաջուռի, Քեթիի լեռնանցքներում տեղ-տեղ մերկասառույց է: Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր: Ճանապարհաշինարաները կատարում են […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ չորս մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 2-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Թբիլիսյան խճ. 3/2, 3/3 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Պռոշյան 1-ին նրբ. 2-62/3, Դեմիրճյան փ. 1/2-10 սեփական տները, Բաղրամյան պող. 21 շենքը եւ հարակից հանրային բաժանորդները, Հաղթանակ 1, 4 […]

Սյուրպրիզ. Հայկական Ժամանակ

Հայաստանի խորհրդարանական հանրապետության վարչապետի ընտրության մասով Աժ կանոնակարգ-օրենքում «թեթեւ», բայց շրջադարձային փոփոխություն է եղել, որը իշխող Հանրապետականի ջանասիրության արդյունքում հույժ գաղտնի Է պահվում կամ շատ քիչ է ար­ծարծվում Աժ-ում: Վարչապետի թեկնածուների առա­ջադրումը եւ ընտրությունը 2015 թվականի փոփոխված Սահմա­նադրության համաձայն տեղի էր ունենալու գործող նախագահի լիա­զորությունների դադարման պա­հից: Եթե Սերժ Սարգսյանի պաշ­տոնավարման վերջնաժամկետը ապրիլի 9-ն է, […]

Փորձել է նետվել Դավթաշենի կամրջից

Մարտի 1-ին, ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: ՄԻնչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով: Դեպքի վայրում հոգեբանական խորհրդատվության գծով […]

Երեւանում 17-ամյա տղան սպանել է մոր անկողնում պառկած մերկ տղամարդուն. Ժամանակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորքի վարչական շրջանի տարածքում գտնվող մասնաշենքում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ սկսվեց Արշակ Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: Արշակին մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Հանցավոր արարքի կատարման պահին Արշակը անչափահաս է եղել՝ 17 տարեկան: Դատարանում երիտասարդը հայտնեց, որ արդեն 18-ը բոլորել է: […]

Հրայր Թովմասյանը երբեք չի պաղկվել իր գործընկերների հետևում. Շարմազանով

Խորհրդարանն այսօրվա աշխատանքները սկսեց ՍԴ անդամի թափուր տեղի թեկնածուի հարցի քննարկմամբ. միակ թեկնածուն ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանն է: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազազնովն իր ելույթում ընդգծեց, որ շատ կարևոր է պետական գործչի մարդկային հատկությունները, շատ կարևոր է արժեքային համակարգը: Նա ընդգծեց, որ Հրայր Թովմասյանը ազնիվ, պարզ հայկական ընտանիքի անդամ է, սասունցի է, իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ հասել […]

Սերժ Սարգսյանի զգուշությունն ու Ալիեւի անպատժելիությունը

Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը վստահ է ՝ Ալիևի ռազմատենչ հայտարարություններն անտեսել չի կարելի։  Այս մասին վերջինս նշեց Henaran.am-ի հետ զրույցում։ «Չի կարելի այդպես թերագնահատել թշնամուն։ Իհարկե, կա նաև այն հանգամանքը, որ հաճախ նրա հայտարարությունները PR-ի բաղադրիչ են։ Տեսե՛ք՝ որքան զգույշ է մեր նախագահը, նա որեւէ ռազմատենչ արտահայտություն իրեն թույլ չի տալիս։ Դա նաեւ նշանակում է, որ […]

Արմեն Սարգսյանին տհաճ անակնկալ է սպասվում. Ժամանակ

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը նախագահ չընտրված՝ պլանավորում է իր առաջին արտասահմանյան այցը: Թերթի տեղեկություններով՝ նա պատրաստվում է մարտի 5-ին մեկնել ԱՄՆ, մասնավորապես Լոս Անջելես, որտեղ հանդիպում կունենա տեղի հայ համայնքի հետ: Հավանաբար Սարգսյանը ցանկանում է իրականացնել համայն հայերի նախագահ լինելու իր հռչակած նպատակը: Սակայն Սարգսյանին ԱՄՆ-ում տհաճ անակնկալ է սպասվում, որովհետև լոսանջելեսահայերը նրանից պահանջելու են […]

Նոբելյան մրցանակակիր գրողները բաց նամակով Էրդողանից պահանջել են հարգել խոսքի ազատությունը

Բրիտանական անվանի «The Guardian» պարբերականը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված բաց նամակ է հրապարակել։ Նոբելյան մրցանակակիր 38 գրողի ստորագրությունը կրող նամակում կոչ է արվել Էրդողանին՝ ազատ արձակել անհիմն ձերբակալված ու կալանավորված մտավորականներին։ «Հարգելի նախագահ, ուզում ենք Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքի ազատության առումով առաջատար կառույցներն անօրինական են համարում գրողների ու մտավորականների […]

«ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանից մեծ սպասելիքներ ունի» /տեսանյութ/

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը կարծում է ՝ մեր համաքաղաքացիների, համերկրացիների մի մասը նույնիսկ չգիտի, որ այս օրերին մեր խորհրդարանում    նախագահի թեկնածուի հետ կապված ելույթներ են  հնչում, նախագահի թեկնածուն է ելույթ ունենում,  իսկ վաղն ԱԺ-ն արդեն   երկրի նախագահ է ընտրելու, հետևաբար այս իրադարձությունները պետք է ավելի ծայնածավալ լուսաբանվեն,  որպեսզի քաղաքացիները ավելի տեղեկացված լինեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի