15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

ՄԻՊ-ն է կարգադրել.թեժ իրավիճակ Սեֆիլյանի դատին/տեսանյութ/

Հասարակական-քաղաքական գործիչ  Գագիկ Սարուխանյանին եւ «Հայ կականց ճակատի»  անդամներից Հասմիկ Սարգսյանին քիչ առաջ Շենգավիթ վարչական շրջանի դատարանում թույլ չտվեցին մտնել դատական նիստերի դահլիճ, որտեղ շարունակվում է  «Հիմնադիր խորհրդարանի»  առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: Կարգադրիչները  պատճառաբանում են, թե նախորդ դատական նիստին նրանք հեռացվել են նիստերի դահլիճից դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի որոշմամբ։ Գագիկ սարուխանյանը պահանջեց […]

Մարդը մեր իրականությունը չգիտի. Արամ Սարգսյանն՝ Արմեն Սարգսյանից

«Արմեն Սարգսյանն անհատ է, ով անցած ուղի ունի, բացի պատասխաններից կարևոր եմ համարում մարդու պահվածքը , իսկ ինքն իրեն պահում էր պաշտոնատար մարդու կեցվածքով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:  Շարունակելով նա նկատեց. «Բայց ամբողջ տպավորությունը շատ տխուր էր, որովհետև հիշեցնում էր սովետական ժամանակներ: Արևմտյան արժեքներ կրող Արմեն Սարգսյանի համար «նազարբաևյան» […]

Դատապարտյալին բերված հանձնուքում թմրամիջոցներ են հայտնաբերվել

2018 թվականի մարտի 2-ին` ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, խուզարկել են դատապարտյալ Կ. Մ.-ի անվամբ եղբոր կողմից բերված հանձնուքը: Այս մասին տեղեկացնում է ՔԿՎ հանրային կապերի բաժինը: Ծխախոտի տուփի միջից հայտնաբերել և առգրավել են «Մեթադոն» գրառմամբ 40 միլիգրամանոց մեկ հաբ և «Տրամադոլ» գրառմամբ մեկ տուփ՝ 10 դեղահաբով: Հայտնաբերվածներն […]

Դատապարտում են

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» և «Հայաստանի երիտասարդ բժիշկների ասոցիացիա» ՀԿ-ները դատապարտում են ՀՀ առողջապահության նախարարության որդեգրած վարվելակերպն առանց պատշաճ կարգի պահպանման դեղատոմսերի դուրս գրման վերաբերյալ։ Մասնավորապես, սույն թվականի փետրվարի 28-ին, ի կատարումն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի պահանջների, ուժի մեջ է մտելՀՀկառավարության2017 թվականի նոյեմբերի 9-իN 1402-Ն որոշումը, որով սահմանվում են դեղատոմսերիձևերը, դեղատոմսերգրելու, դեղերբացթողնելուև դեղերիու դեղանյութերի հաշվառման կարգերը։ […]

Սա Թուրքիայի քաղաքականության արդյունքն էր․ թուրքագետ

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով հայ-թուրքական արձանագրությունների դադարեցումումից, ասաց, որ այն հասավ իր տրամաբանական կետին։ «Չնայած «քաշային» առումով Հայաստանը և Թուրքիան տարբեր մակարդակներում են, բայց դա չի նշանակում, թե որոշողը և պատասխանատու դերակատարը երկու երկրների հարաբերություններում Թուրքիան է»,- ասաց նա, նշելով, որ Թուրքիան ուղղակի շեղվեց, չկատարեց իր պարտավորությունները, ինչն էլ հանգեցրեց գործընթացի տապալմանը։ «Հայաստանը […]

Հարցվածների 80 տոկոսը հավանություն է տվել երկրի կառավարման խորհրդարանական համակարգին

Այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց՝ հարցումներ են անցկացվել, որին   մասնակցած 100 փորձագետների՝ նախկին պաշտոնյաների, պատգամավորների, լրատվամիջոցների ներկայացուցիչների ու գործարարների մեծ մասը՝ 80 տոկոսը, հավանություն է տվել երկրի կառավարման խորհրդարանական համակարգին։ «Կան նաև պահպանողական անձինք, որոնք նախագահականին կողմ են։ Ինչո՞ւ է դա այդպես, ասեմ՝ նոր իշխանությունը բերում է կադրերի փոխանակման, կադրերի տեղափոխման […]

Արմեն Սարգսյանի ընտրությունը ՀՀ նախագահի պաշտոնում. կարևոր շրջադարձ Հայաստանի քաղաքականության մեջ

Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելը կարևոր շրջադարձ է Հայաստանի քաղաքականության մեջ: Այս պատմական պահը հաջորդում է 2015 թ. հանրաքվեով հաստատված սահմանադրական փոփոխություններին և  եզրափակում է Հայաստանի Հանրապետության անցումը կիսանախագահական համակարգից նախագահականին: Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին՝ համանման լինելով Եվրոպական Միության անդամ մի շարք պետությունների կառավարման համակարգերին, նշանակում է գործադիր իշխանության փոխանցումը կառավարությանն ու վարչապետին, […]

Ո՞վ կդառնա վարչապետ. սոցիոլոգիական հարցումներ /տեսանյութ/

Այսօր լրագրողների հետ հանդիման ընթացքում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը  լրագրողների հետ զրույցում նշեց՝   նախագահ  Սարգսյանը համարվում է ավելի փորձառու միջազգային հարաբերությունների ոլորտում և ունի մեծ ճանաչում, իսկ Կարեն Կարապետյանը ընկալվում է որպես գործարար ոլորտի ներկայացուցիչ։  Ադիբեկյանը նշեց՝ 100 փորձագետի շրջանում  հարցումներ են իրակացվել: տվյալ հարյուր փորձագետները  անկախության շրջանում երբևէ իշխանության ներսում եղած գործիչների, քաղաքագետների, գործարարների, լրատվամիջոցների […]

Հայրս հայ է, բայց ես ավելի շատ ռուս եմ․ Մեդվեդեւա

Ձմեռային օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան խոսել է իր հայկական արմատներից։ Նա հայտարարել է, որ թեեւ իր հայրը՝ Արման Բաբասյանը, հայ է, ինքն ավելի շատ ռուս է իրեն համարում: «Հայրս հայ է: Սակայն այնքան էլ լավ ծանոթ չեմ հայկական մշակույթին: Ես չեմ սահել հայ կոմպոզիտորների երաժշտության ներքո: Հայկական խոհանոցը […]

«ՀՀԿ-ականների մեջ կան ծպտյալ ելքականներ»

Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ, ինչպես արդեն հայտնել էինք, 90 կողմ ձայն էր եղել, 10 դեմ: «Ելք. խմբակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու: «Ելքն» ունի 9 պատգամավոր, սակայն քվեարկության մասնակցել է 7-ը, հետևաբար 3 հոգի դեմ են քվեարկել կամ ՀՀԿ-ից, կամ ՀՅԴ-ից, կամ «Ծառուկյան» դաշինքից: Այս փաստի մասին ԱԺ նիստի ժամանակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի