03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ էիք անում այդքան երկար ԱՄՆ-ում. Հրանուշ Հակոբյանը սկսել էր անհանգստանալ ու «կանչում» էր՝ Էդմո՜ն, արի տուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարոն Մարուքյան, ԱԺ պատգամավորների ամերիկյան այցի առնչությամբ ասվում է, որ պարոն Միլզը Հայաստանին հրաժեշտ տալուց առաջ Ձեզ և Արփինե Հովհաննիսյանին ինքնահաստատման քարտ-բլանշ տվեց: «Ես լիրիկական զեղումներով չեմ զբաղվում. Միացյալ Նահանգներում շատ լավ հանդիպումներ ենք ունեցել, շատ լավ աշխատել ենք»: Ի՞նչ էիք անում այդքան երկար․ պատգամավորական պատվիրակությունը եկել էր, Դուք` ոչ։ Խուսափո՞ւմ էիք «Ելքում» ընթացող փողոցային պայքարի քննարկումներից։

Ի դեպ, Հայաստանում կատակում էին անգամ, որ Հրանուշ Հակոբյանն էր սկսել անհանգստանալ ու «կանչում» էր` Էդմո՜ն, արի տուն։ «Չգիտեմ, թե ինչու էր անհանգստացած տիկին Հակոբյանը, և ով էր ասում` Էդմոն, արի տուն. երևի ամենաշատը երեխաներս և կինս էին ուզում, որ տուն գայի, բայց, ամեն դեպքում, ես այնտեղ էի անհատական ծրագրով։

Օվկիանոսը կտրել-հասնել Ամերիկա՝ հեշտ չէ, և եթե գնացել ես, գոնե պետք է կարողանաս գործ անել, եթե ծրագիր ունես։ Ես ծրագրել էի ելույթով հանդես գալ Կարնեգի հիմնադրամում, «Ատլանտիկ կոնսուլսում», որից հետո կարևոր հանդիպումներ եմ ունեցել մի շարք միջազգային կազմակերպություններում»: Ի՞նչ տվեց դա հայոց հայրենիքին ու «Ելքին»: «Տվեց նոր կապեր, նոր թարմացումներ, նոր գաղափարներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ