26 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ այդ բարձր պաշտոնում Արմեն Սարգսյանի գործունեությունը կնպաստի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանը և եվրասիական ինտեգրացիայի խորացմանը` ի շահ երկու եղբայրական ժողովուրդների:

Կասեցվել է բրազիլական ծագման 40 տոննա հավի կրծքամսի ներկրումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը: Որպես բարձր ռիսկ ունեցող՝ բեռից իրականացվել է նմուշառում և ուղարկվել լաբորատոր փորձաքննության. արդյունքում կրծքամիսը մանրէաբանական սալմոնելա ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այն ենթակա է վերարտահանման կամ ոչնչացման: Սահմանային վերահսկողության շրջանակներում՝ 2018թ. փետրվար ամսվա ընթացքում հայտնաբերվել են […]

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեղադրանք է առաջադրվել 2 անձի: Նախնական տվյալներով՝ 2017 թվականի նոյեմբերի 16-ին 1969թ. ծնված բնակիչը Երևանում գործող առևտրի կենտրոններից մեկի մոտ ապօրինի կերպով՝ գումարի դիմաց, ձեռք է բերել «բուպրենորֆին» […]

Տեսնես Դինաակոպովնաները գիտակցու՞մ են իրենց տհասության ու հանցագործության աստիճանը. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը  ֆեյսբուքյան իր էջում կիսվել է մուտքի վիզաների հետ կապված խարդախության գործի մասին ԱՄՆ դեսպանության հայտարարությամբ, և գրել հետևյալը. «Գետինը բացվեր, մտնեինք մեջը, ԱՄՈԹԻՑ ՈՒ ԱՆՃԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ։ Եվ ՋՂԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ տեսնես Դինաակոբովնաները գոնե գիտակցու՞մ են իրենց մեղքի, տհասության ու հանցագործության աստիճանը ….»:

Ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 6-ին ժամը 10։00-ից մինչև մարտի 7-ը ժամը 20։00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝  Տ. Մեծի, Վարդանանց, Տերյան, Սպանդարյան, Զ.Անդրանիկի, Կ.Դեմիրճյան, Խորենացի, Բանյոյի, Բաթումի, Գր.Լուսավորչի, Մոսկովյան, Շիրվանզադեի, Նժդեհի, Մյասնիկյան, Գոշի, Թատերական, Թումանյան, Շիրակացու, Ֆրիկի, Գորկու, Ղուկասյան, Նալբանդյան, Երկաթուղայինների, Լազյան, Էլեկտրաֆիկացիայի, Հյուսիսային, […]

Սերժ Սարգսյանը ընդունել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Ողջունելով հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ուրախ են հյուրընկալելու բարեկամ Վրաստանից ժամանած պատվիրակություններին: Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ […]

Ապօրինի զենքի առուվաճառքը բացահայտվեց թարմ հետքերով (լուսանկարներ)

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում մարտի 1-ին ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել Հակոբ Մելտոնյանը։ Կասկածանքը՝ ապօրինի զենք ձեռք բերել և պահել։ 50-ամյա Մելտոնյանի մեքենայի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ, փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտներով, նույն տրամաչափի 8 փամփուշտ էլ եղել է պոլիէթիլենային փաթեթում։  […]

3 դատապարտյալի մեղադրանք է առաջադրվել՝ «Գորիս» ՔԿՀ-ում տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունեցած անձանց ինքնությունը, անհատականացնելու նրանց գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել երեք դատապարտյալի։ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգությունները տեղի են ունեցել 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում։ Նախնական քննությամբ […]

Մեր երկրի կենսաբազմազանությունը վտանգված է.Կարինե Դանիելյան

«Խոշոր կատվազգիները կենդանական աշխարհում ամենավտանգվածներից են, քանի որ դրանք որսագողության թիրախ են հանդիսանում, ուստի այս տարի Վայրի բնության համաշխարհային օրը նվիրված է խոշոր կատվազգիներին»,- այսօր՝մարտի 2-ին  «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց  Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF – Հայաստան) բնապահպանական գծով պատասխանատու Արսեն Գասպարյանը: Նշենք, որ մարտի 3-ը վայրի բնության համաշխարհային օրն է: Գասպարյանի խոսքով՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի