ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` ՍԾՏՀ ԽՎ հանձնաժողովի փոխնախագահ
Մարտի 27-ից 30-ը Բուխարեստում (Ռումինիա) ընթանում է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի (ՍԾՏՀ ԽՎ) հանձնաժողովի 50-րդ նիստը:
Հանձնաժողովի աշխատանքներին հայաստանյան պատվիրակությունից մասնակցում են Աժ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը եւ Գեւորգ Գորգիսյանը, ովքեր նիստի ընթացքում հանդես են եկել օրակարգային ելույթներով եւ հարցադրումներով:
Հանձնաժողովի նիստի օրակարգում եղել է փոխնախագահի ընտրության հարցը: Մասնակից 12 պետությունից 4-ը (Սերբիա, Ալբանիա, Ուկրաինա, Հայաստան) իրավունք ունեին փոխնախագահի թեկնածու ներկայացնելու: Փոխնախագահի թեկնածու է առաջադրվել ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, ով միաձայն ընտրվել է:
Հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ ձեռք են բերվել պայմանավորվածություններ: