02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

«Շուշի քաղաքում ավելի քան 20.000 հայ սպանվեց»

«1920 թվականի մարտի 22 Շուշիի ջարդեր: 1920 թ. Մարտի 22-26-ն ընկած ժամանակահատվածում սկսվեց Շուշի քաղաքի հայ ազգաբնակչության կոտորած, տեղահանություն, գույքի և անձնական ունեցվածքի ոչնչացում և թալան իրագործված Թուրքիայի Հանրապետության բանակի, նրա կողմից աջակցություն ստացող Արցախում բնակվող թուրքերի (թաթարների) և քրդական առանձին խմբավորումների կողմից։ Հայ ազգի նկատմամբ իրականացված ոճրագործության հետևանքով Արցախի հայերի քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոնը […]

Կարո՞ղ ենք Տիրոջը համարձակաբար ասել

Առավոտյան «Հայր մեր»-ը աղոթելով,ասում ենք` «թող մեր պարտքերը,ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին»,այսինքն խոստանում ենք ներել մեր դեմ մեղանչածներին։  Երեկոյան նույն աղոթքն անելով,կարո՞ղ ենք Տիրոջը համարձակաբար ասել,որ ինչպես ես այսօր ներեցի իմ պարտապաններին,հիմա էլ Դու ների իմ մեղքերը…»։  Մերուժան Բաբաջանյան

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը զեկուցել է Սերժ Սարգսյանին

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր զեկուցել է նախորդ հանդիպման ընթացքում Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի, 2017թ. նախարարության համակարգման ներքո գտնվող ոլորտներում իրականացված աշխատանքների եւ 2018թ. նախատեսված առաջնահերթ ծրագրերի մասին: Ըստ նախարար Մարտիրոսյանի՝ 2017 թվականի ընթացքում իրականացվել են շուրջ 181,7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի […]

Այդ մարտում զոհվեցին երեքը…

«2015թ. Մարտի 19-ին Արցախի հյուսիս-արևելյան դարբասներից մեկում տղերքը դարձան միասնական, բռունցքվեցին և այդ ամուր բռունցքով հուժկու հարված հասցրեցին նենգ թշնամուն. Սակայն երկժամյա ճակատամարտում հանուն սուրբ հողի քաջի մահով ընկան տղերքը` ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ԷԴՈՒԱՐԴ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ, և ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ….Նրանք իրենց գարուն կյանքը նվիրեցին` հանուն հայրենիքի’, հանուն ներկա’ ու գալիք սերնդի’… Փառք Ձեզ տղերք»: Արմինե Կարախանյան

Ի՞նչը կարող է ազդել ՀՀԿ-ի ընտրության վրա

ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի ներկայացմամբ՝ «Հանրապետականները» դեռևս որևէ քննարկում չեն ունեցել, չեն էլ որոշել, թե վարչապետ Կարեն Կարապետյանն ինչ պաշտոն է զբաղեցնելու ապրիլից հետո: «Որևէ քննարկում կուսակցությունում չի եղել, հետևաբար ես չեմ կարող որևէ հայտարարություն անել: Դրանք ընդամենը ենթադրություններ են: Եղել է նախագահի ելույթը, բայց քննարկում, որպես այդպիսին քաղաքական քննարկում, չի եղել, այդ […]

21 տարվա վաղեմության սպանությունը բացահայտվեց. մեղադրանք է առաջադրվել նախկին զինվորականին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում մեղադրանք է առաջադրվել շուրջ 21 տարի հետախուզման մեջ գտնվող լեյտենանտին՝ Վանաձորում տեղի ունեցած սպանության համար: 1997թ. փետրվարի 14-ին Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում արձակված կրակոցների հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է  նույն քաղաքի բնակիչ  Վ.Զուլալյանը: Դեպքի առթիվ […]

Արմավիրում 22-ամյա երիտասարդ է սպանվել․ ոստիկանության տեսանյութը

Մարտի 21-ին՝ ժամը 21-ն անց 55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց։ Ախտորոշվել է «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող» վերք։ Հոսպիտալացվելուց երկու ժամ անց 22-ամյա Նարեկ Պողոսյանը մահացավ։  Հարուցվեց քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Սկսվեցին հետախուզական ծավալուն միջոցառումներ, որոնք տևեցին ողջ գիշեր։ Ժամերի ընթացքում Արմավիրի ոստիկանները պարզեցին, որ Արմավիր […]

«Այսպես որ գնա շուտով հեղափոխություն կանենք». նստացույց հայտարարած գնդապետ

Արդեն հայտնել ենք, որ «Արժանապատիվ ազատամարտիկ» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանն ու իր գաղափարակից ընկերները երեկվանից Ազատության հրապարակում նստացույց են հայտարարել։ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը հայտնեց.«Նստացույցը սկսեցինք 5-6 հոգով, սակայն այս պահին արդեն 40 հոգի ենք: Տղաների վրա անընդհատ ճնշումներ են գործադրվում: Քանի որ Հայաստանի տարբեր մարզերից մեզ միացած մարդիկ կան, ապա […]

Պատահար Աբովյան-Նոր Գեղի ճանապարհին. «Հոնդա»-ն հայտնվել է գերեզմանատանը (տեսանյութ)

Մարտի 21-ին, ժամը 23.30-ին, Աբովյան-Նոր Գեղի ճանապարհի 3-րդ կմ-ին` Պարգևաշեն թաղամասի մոտ, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի