22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Գողացված բանկային քարտով գումար են կանխիկացրել (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի  քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացրած անձանց ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 23-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային ավտոբուսի մեջ գողացել է քաղաքացուհու դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար և բանկային քարտ: […]

Տարոն Մարգարյանը պարգևատրել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի հաղթողներին

Քաղաքապետարանի ճեմասրահում ամփոփվել են ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևան քաղաքի համայնքային փուլի արդյունքերը: Հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Թալար Կազանջյանը: Հարկ է նշել, որ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի Երևանի համայնքային փուլին ընդհանուր […]

Երեւանում պատրաստվել է աշխարհի ամենաերկար գաթան

Այսօր՝ մարտի 21-ին տեղի ունեցավ աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությունը: 4000 սմ երկարություն և 40 սմ լայնություն ունեցող աշխարհի ամենաերկար գաթան ներկայացված էր Տերյան 91 հասցեում՝ «Պանդոկ Երևանի» Տերյան մասնաճյուղի դիմացի հատվածի ողջ երկայնքով: Այն կշռում էր 240կգ, որը համարժեք է 300 սովորական գաթայի քաշին:  Աշխարհի ամենաերկար գաթան պատրաստվել է «Պանդոկ Երևան»-ի կողմից:   Այս իրադարձությունն […]

Արա Բաբլոյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 21-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին, ով խորհրդարան էր այցելել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների զարգացման ուղղությամբ դեսպանի ծավալած գործունեությունը: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Իտալիան ժողովրդավարության եւ խորհրդարանական կառավարման առումով օրինակելի երկիր է: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել […]

Հուշարձանների վերականգնման աշխատանքների ընթացքում փաստաթղթերի կեղծման և պաշտոնեական անփութության դեպքեր են հայտնաբերվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ մշակույթի և ֆինանսների նախարարություններից  ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրի շրջանակներում 2014-2016թթ. իրականացված շինարարական աշխատանքների ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետևանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է […]

Բեռնատարը գլորվել է ձորը․ վարորդը մահացել է

Մարտի 21-ին, ժամը  14:40-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի 22 կմ-ին «MAN» մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. […]

Անձնագրային եւ վիզաների վարչությունից տեղեկացնում են

Անձնագրային ծառայություն դիմելիս, եթե նույնիսկ դիմումները լրացվում են ՀՀ օրենսդրությամբ հաստատված և ծառայության կողմից տրամադրվող ձևաթղթերով (օրինակ՝ հաշվառման դիմումներ, հին նմուշի անձնագիր ստանալու դիմումներ և այլն), օրենքով տվյալ գործողության համար սահմանված պետական տուրքից բացի այլ վճար չի գանձվում։  Ընդ որում, եթե անձնագրային գործողության համար սահմանված է պետական տուրք, վճարները ընդունվում են բացառապես անդորրագրերով. կանխիկ գումար […]

«Օպել»-ից 100.000 դրամ հափշտակողը հայտնաբերվեց

Մարտի 20-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում 1953 թ. ծնված Լևոն Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.00-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 18 հասցեի մոտ անհայտ անձն իր «Օպել» մակնիշի ավտոմեքենայի սրահից բացահայտ հափշտակել է 100.000 դրամ և դիմել փախուստի: Ոստիկանության ծառայողները, նշված կողոպուտը կատարելու կասկածանքով, ժամը 16.50-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 65 […]

Մեկ շաբաթում հաշվարկվել է 5.045.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

    ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մարտի 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 23 իրավախախտում, 31-ի (23-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 2.560.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:     […]

«Չենք կարող ստանձնել ընթացիկ պարտավորություն, որ հիմա բարձրացնում ենք աշխատավարձը»

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց նրա՝ ավելի վաղ արված հայտարարություններից մեկը: Ըստ Միրզոյանի՝ վարչապետն ասել է, որ կան անպատասխանատու հայտարարություններ անող քաղաքական ուժեր, իսկ ՀՀԿ-ն ու իր ղեկավարած գործադիր մարմինը պատասխանատվությամբ հայտարարում են, որ իրենց առջծ դրված ծրագիրը, որում 2018 –ին բազիսային աշխատավարձերն ու թոշակները բարձրացվելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված