13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայաստանում կարմրուկի դեպքեր են գրանցվել

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կարմրուկի 7 բերովի դեպք, որոնց հավանական աղբյուրը Ռուսաստանի Դաշնությունն է: Քաղաքացիներից 6-ը պատվաստված չեն, իսկ մեկը` թերի պատվաստված: Կրկին հիշեցնում ենք, որ ամբողջ աշխարհում կարմրուկի բռնկումները և դրանից մահվան դեպքերը մտահոգության առիթ են: ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում դիտվում է կարմրուկի համաճարակային իրավիճակի […]

«Վերջերս զանգեցի Բրիտանիա և հարցրեցի՝ ներողություն Հայաստանի վարչապետը ո՞վ է լինելու»/տեսանյութ/

«Վերջերս զանգեցի Բրիտանիա և հարցրեցի՝ ներողություն Հայաստանի վարչապետը ո՞վ է լինելու: Ասեցին՝ Անգլիայի դրածոն, որին շուտով կներկայացնենք»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ»  կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքով՝  Հայաստանում հաստատվում է բրիտանական համակարգ եւ Հայաստանը դառնում է այդ  «սարդոստայնի»  մասը: Պետական համակարգի հազարավոր աշխատակիցներ, սկսած նախարարներից վերջացրած նախագահականի անձնակազմով  վաղուց արդեն բրիտանական են, Արմեն Սարգսյանի […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կօծի Դնեպրի հայկական եկեղեցին

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը կօծի Դնեպրի հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ կգլխավորի հայկական սփյուռքի մի շարք նշանակալից միջոցառումներ, հաղորդում է AnalitikaUA.net-ը: Մարտի 16-ին կաթողիկոս Գարեգին Երկրորդը Կիեւում կմասնակցի Ուկրաինայի հայերի միության համաժողովին, որը տեղի կունենա «Hyatt Regency» հյուրանոցում: Համաժողովից հետո Ամենայն հայոց կաթողիկոսը կկատարի Ուկրաինայի մայրաքաղաքում կառուցվող հայկական տաճարի հիմքի օրհնությունը: Միջոցառմանը կմասնակցեն Հայ […]

Ամենօրյա աշխատանքներ՝ Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փետրվար ամսին  մայրաքաղաքում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 3785  վնասված լուսակետ: Վերականգնվել է ավտովթարի պատճառով վնասված 4 հենասյուն, 1-ի վերականգնման աշխատանքներն ընթացքի մեջ են: Նախորդ ամիս կառուցվել և Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 3 փողոց, փողոցի հատված, 1 նրբանցք և 1 կամարանցում: Այսուհետ մայրաքաղաքի […]

Հայկական շուկայում սկսում է չվերթներ իրականացնել Red Wings ավիաընկերությունը

Ռուսական Red Wings ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Մոսկվա («Դոմոդեդովո» օդանավակայան)- Երևան- Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Չվերթների մեկնարկը կտրվի մարտի 18-ին, որոնք մինչև ապրիլի 02-ը կիրականացվեն շաբաթական 4 չվերթ հաճախականությամբ, իսկ ապրիլի 03-ից չվերթները կիրականացվեն շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամներին եւ նրանց ուղեկցող անձանց: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր […]

Նախագահը ընդունել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ:  Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը նշել է, թե ուրախ է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հանդիպումից և միջազգային անվտանգության արդիական խնդիրների շուրջ կարծիքների փոխանակումից […]

Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 14-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Վարչապետն ընդունել է «Անաս» ընկերությունների խմբի պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է իտալական «Անաս» ընկերությունների խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպմանը քննարկվել են Հյուսիս-հարավ ավտոմայրու կառուցման ծրագրում իտալական ընկերության ներգրավման հնարավորություններին առնչվող հարցեր: Մասնավորապես, Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծել է, որ իրենք շահագրգռված են պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մասնակցել Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման և շահագործման ծրագրին: Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Անաս» […]

ՔՊ-ի ներկայացրած ճանապարհային քարտեզն ունի բազմաթիվ բացեր ու թերություններ. Գորգիսյան

«Ելքը» երբ ձևավորվում էր, մենք խոստացել ենք, որ չենք կրկնելու պարտության տանող այն ուղիները, ճանապարհները չենք անցնելու, որ մինչ մեզ արել են մյուս ընդդիմադիրները, որի համար շնորհակալ ենք իրենց ևս, որ գիտենք, որ դրանք փակուղի են տանում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը: Նա նշեց, որ այս պահին դաշինքի կուսակցություններից «Քաղաքացիական պայմանագրի» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի