27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Կարեն Կարապետյանը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ

Լիբանանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախ է գտնվել Լիբանանում. «Ընդամենը երկու շաբաթ առաջ Երևանում մենք առիթ ունեցանք մտքեր փոխանակելու Հայաստանի և Լիբանանի միջև բազմաբնույթ հարաբերությունների շուրջ: Կարևորում ենք բարեկամ Լիբանանի և Հայաստանի միջև բարձր […]

Գերտերությունների ցանկությունն է, որ Արցախի խնդրի հետ կապված՝ կոնֆլիկտը շարունակվի

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի խոսքով՝ գերտերությունների ցանկությունն է, որ տարածաշրջանում Արցախի խնդրի հետ կապված կոնֆլիկտը շարունակվի: «Մերձավոր Արևելքն այսօր համաշխարհային բախումների կիզակետն է, այստեղ են մարդկության հանդեպ ամենանեգ գործողություններն արվում, պայքարը գնալով ավելի է թեժանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  Նա նկատեց, որ այսօր ձևավորվում է ԱՄՆ, ՌԴ, Չինաստան ու Հնդկաստան դաշինք, իսկ այդ դաշինքը […]

Զարուհի Փոստանջյանի և նրա դստեր նկատմամբ բռնություններ են կիրառվե՞լ.դատը հետաձգվեց

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ նորք Մարաշ վարչական շրջանի նստավայրում այսօր՝ մարտի 12-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի բողոքի քննությունը հետաձգվել է: Նշենք, որ 2017 թվականի մայիսի 14-ին՝ Երեւանի ավագանու ընտրությունների օրը, Երեւանի Ավան վարչական շրջանի  Աճառյան 39/1 հասցեում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի […]

Երեւանում մարտի 31-ին կլինի համաքաղաքային ծառատունկ եւ շաբաթօրյակ

Երեւանում մարտի 31-ը սահմանվել որպես համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի օր: Այս մասին նշվել է այսօր՝ մարտի 12-ին, Երեւանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ: «Արդեն իսկ սկսեք նախապատրաստական աշխատանքներ տանել մասսայական ծառատունկերի վայրերն ընտրելու, ինչպես նաեւ անհրաժեշտ տնկիներ եւ տեխնիկական միջոցներ ապահովելու ուղղությամբ: Համաքաղաքային ծառատունկի եւ շաբաթօրյակի մասին իրազեկեք նաեւ մեր համաքաղաքացիներին եւ պետական ու մասնավոր […]

Պետք է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգացնենք.Լիբանանի վարչապետ

    Լիբանանում եւ Հայաստանում տարբեր ոլորտներ ունենք, որտեղ պետք է համագործակցենք: Այդ մասին ասել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Բեյրութում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Բեյրութում Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ հանդիպումից հետո։ «Հայաստանի եւ Լիբանանի միջեւ հարաբերությունները եւ երկու ժողովուրդների միջեւ կապերը պատմական են, դարերի խորքից են գալիս, եւ դա շնորհիվ այն լիբանանահայերի, ովքեր […]

Ի՞նչ ծրագրերով կնշանավորվի Տաճատ Վարդապետյանի վերադարձը խորհրդարան

 «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության  նախագահ Տաճատ Վարդապետյանը կրկին խորհրդարանում է: Վարդապետյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ եթե հարազատ կուսակցությունը ազատ մանդատ ունենա և առաջարկ լինի ինքը կվերադառնա խորհրդարան և կշարունակի զբաղվել ակտիվ քաղաքականությամբ: «Մանավանդ մեկ ամսից անցնում ենք պառլամենտական կառավարման մոդելին»,-նշել էր Վարդապետյանը: Ծնվել է 1966թ. մարտի 10-ին Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Փոքր Գոնդուրա […]

Միամիտ չի կարելի լինել, ամեն օր պատերազմ կարող է սկսվել.Պարգև Սրբազան/տեսանյութ/

«Մեր անվտանգության երաշխիքը մեր ժողովուրդն է, մեր բանակը  և իհարկե մեր իշխանությունը»,-Գևորգյան մարտարվեստի դպրոցում՝մարտի 10-ին տեղի ունեցած միջոցառումից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը : Նա նշեց, որ Սերժ Սարգսյանից լավ բանակից ոչ ոք տեղյակ չէ: Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը Պարգև Սրբազանը նշեց. «Ամեն օր […]

«Արցախի խնդիրը չունի ռազմական լուծում». Էդուարդ Շարմազանովը՝ մոլդովացի խորհրդարանականներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 12-ին ընդունել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Վլադիմիր Վիտյուկին եւ խորհրդարանի արտաքին հարաբերությունների ու եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վիոլետա Իվանովին եւ նրանց ուղեկցող անձանց: Կողմերը կարեւորել են հայ-մոլդովական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու փոխայցերի ակտիվացումը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեռեւս 14-րդ դարի կեսերից հայկական համայնքը լուրջ դերակատարում է ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի