03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

8 միլիոն 420 հազար դրամ՝ Սյունիքի մարզպետարանին

2018 թվականի բյուջեի ֆոնդից 8 միլիոն 420 հազար դրամ կհատկացվի Սյունիքի մարզպետարանին։ Նման որոշում այսօր հաստատվեց Կառավարության նիստում: Համաձայն որոշման՝ Մեղրիի տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով 2016 թվականին օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով այս տարվա առաջին կիսամյակում կհատկացվի 8 միլիոն 420 հազար դրամ գումար։

Նախագծի արձանագրության տեքստում նշվում է նաև նախորդ տարիների փոխհատուցված գումարը, 2015 թվականին հատկացվել է 4 միլիոն 851 հազար դրամ, 2016-ին՝ 6 միլիոն 626 հազար դրամ: Ըստ նախագծի արձանագրության՝ Մեղրիի տարածաշրջանի անհատական ջրհան պոմպերի էլեկտրաէներգիայի 2016 թվականի ծախսը կազմել է` 168439 կվտ/ժ, ծրագրից օգտվել են Մեղրի տարածաշրջանի 76 շահառուներ: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ