27 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Քոչարյանի խոսնակը՝ Փաշինյանին

2rd.am-ի հարցերին պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Պարոն Սողոմոնյան, մարտի 3-ին ՀՀ ԱԺ-ն ընտրեց Հանրապետության 4-րդ նախագահին: Ինչպես հայտնի է, նրա երդմնակալության արարողությունը կայանալու է ապրիլի 9-ին՝ խորհրդարանի հատուկ նիստում: Ռոբերտ Քոչարյանը ներկա լինելո՞ւ է այդ արարողությանը: – Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի […]

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ հանձնառությունները. Տիգրան Բալայան

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները՝ երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը: «Ադրբեջանը սկսել է զորավարժություններ (երկրի նախագահի «վերընտրվելու» քարոզարշավի ամենամարդաշատ իրադարձությունը) ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին այդ մասին»,- գրել է նա։

Գևորգը պատերազմ գնաց 14 տարեկանում. հերոս հայորդին ունի պայքարի իր տարբերակը/տեսանյութեր/

Մարտի 10-ին Ազգ-բանակ հայեցակարգի շրջանակում Գևորգյան մարտարվեստի դպրոց հայրենասիրական-երիտասարդական կենտրոնում տրվեց Ռազմամարտական ուսուցման համապարփակ ծրագրի մեկնարկը: Կենտրոնի հիմնադիր,ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը, ով արցախյան պատերազմին մասնակցել է 14 տարեկան հասակից և եղել է հետախույզ ընդգծում է՝ քայլ առ քայլ առաջ գնալով ավելի ենք ամրացնում բանակի հիմքերը: Նշենք, որ այս դպրոցի սաներին միաժամանակ ուսուցանվում է՝ հայկական մարտարվեստ, հայ […]

Լրագրողների առաջ դռները փակվում են /տեսանյութ/

Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը վստահ է ՝  լրագրողները պետք է մուտք ունենան քաղաքապետարան, կառավարություն, որի համար պետք է բավարար լինի   լրագրողական վկայականը։  Այդ մասին այսօր Մելիքյանը նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։ Մելիքյանը անընդունելի է համարում Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը։ «Իսկապես, լրագրողների առաջ  դռները փակվում են։ Ես չեմ   էլ  զարմանա, որ իշխանության ներկայացուցիչները որևէ  […]

Իրանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Ուսումնասիրելով տարվա սկզբին Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո Իրանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած զարգացումները՝ նկատելի է, որ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել և ներկայում էլ դրանք ընթացքի մեջ են: Ներքին պայքար է սկսվել ինչպես ներկա և նախկին իշխանությունների, այնպես էլ գործող իշխանության տարբեր թևերի միջև:  Ներկա և նախկին իշխանությունների շրջանում արձանագրված տնտեսական աճի, գնաճի […]

ԵԽԽՎ-ն և հայ-թուրքական արձանագարությունները՝ Political Box-ի օրակարգում

Մարտի 10-ին կայացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնած Political BOX ծրագրի երկրորդ միջոցառումը:  «Քաղաքական արկղի» հյուրերն այս անգամ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և թուրքագետ Լևոն Հովսեփյանն էին: Սամվել Ֆարմանյանն ողջույնի  խոսքում նշեց, որ ողջունում է նման նախաձեռնությունը, քանի որ ակտիվ երիտասարդները ժամանակակից միտումների, արժեքների , ձգտումների կրողն են, և նման երիտասարդների հետ պետք է մշտապես հաղորդակցման […]

Վթարի էր ենթարկել ու թողել անօգնական. տուժածը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտի 10-ին Երևանում հետիոտն Մարիա Գրիգորյանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նախնական տվյալներով՝ 2018թ. մարտի 10-ին՝ ժամը 21:15-ի սահմաններում, Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում՝ Կենտրոնական բանկի դիմաց, «Մերսեդես-Բենց» մակնիշի 999 DO 99 հ/հ ավտոմեքենան  վրաերթի […]

Հարձակում Գերմանիայում թուրքերին պատկանող մզկիթների վրա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է  մարտի 9-ին գիշերը Գերմանիայում տեղի թուրքական համայնքին պատկանող մզկիթիների վրա իրականացված հարձակումները։ Հարձակումները իրականացվել են Գերմանիայի Բեռլին   Լաուֆֆեն ամ Նեկար  քաղաքներում։  Հարձակումն իրականացնողները մզկիթների ուղղությամբ նետել են մոլոտովյան կոկտեյլներ: Լաուֆֆեն ամ Նեկարում իրականացված հարձակման պատասխանատվությունը ստանձնել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամները։ Իսկ Բեռլինում իրականացված հարձակման պատասխանատվությունն առայժմ […]

Դադարեցնել Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը. պահանջում են

Հայաստանի շուրջ 3 տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են անհապաղ դադարեցնել «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հալածանքը եւ ազատ արձակել նրան: Հայտարարությունում, մասնավորապես ասվում է. «Քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց խիստ մտահոգությունն ու վրդովմունքն  են արտահայտում «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրեաս Ղուկասյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդման փաստի վերաբերյալ: Տեղական եւ միջազգային կազմակերպությունները բազմիցս բարձրաձայնել […]

Մենք միշտ խաղում ենք երկրպագուների համար. Մխիթարյան

«Արսենալի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ուոթֆորդին» հաղթելուց հետո ասել է, որ պետք էր այս հաղթանակը, քանի որ մի քանի անընդամեջ ունեցած պարտություններից հետո երկրպագուներին հաղթանակ պիտի պարգևեին:  «Շնորհակալություն Պետր Չեխին 11 մետրանոց հարվածից հետո մեզ փրկելու համար: Դա շատ կարևոր էր, քանի որ կարող էր փոխել խաղի ելքը, և մրցակիցը կարող էր նաև երկրորդ գնդակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի