25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մերկապարուհիների հարցը իրար է խառնել պատգամավորներին. Հայկական Ժամանակ

Երեկ Սժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձ­նաժողովի նիստում քննարկվում էր «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը: Կառավարության ներկայացրած նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տն­տեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհան­նես Ազիզյանի խոսքով՝ այս օրենքը եթե ընդունվի, ապա հնարավոր կլինի կանոնակարգել բազմաբնակարան շենքերում եւ նրանց մոտակայքում գոր­ծող գիշերային ակումբների գործունեությունը:

 

Փոխնախարարի տեղեկացմամբ օրենքով մեկ տարի ժամանակ է տրամադրվելու գիշերային ակումբների սեփականատերերին, որպեսզի ժամանցի կենտրոնները տեղափո­խեն այլ վայր: Իսկ թե բնակելի շենքերից որքան հեռավորության վրա պետք է լինի գիշերային ակումբը, նոր օրենքով որոշելու է համայնքի ավա­գանին, ինչը, սակայն, պատգամավորների սրտով չեղավ:

 

Օրենքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների ուշադ­րությունը սեւեռվեց մերկապարի վրա, եւ այստեղ պատգամավորներին ոչ թե հուզում էր դրա արգելումը կոնկրետ վայրերում, այլ այն, թե ինչպես է այն օրենքում ներկայացված: Օրենքի նախագծում սահմանափակման ենթա­կա ծառայությունների ցանկում մերկապարը ներկայացվում է հետեւյալ կերպ, հեստապար՝ պարերով եւ (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմա­կան ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստի­ճանաբար մասամբ կամ ւրիվ մերկանում են:

 

Ծաոուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պն­դում էր, որ ձեւակերպումը ճիշտ չէ: «Մենք այլ մշակույթի մարդիկ ենք, մեր մենթայիտետով ինչքանով է ճիշտ, որ մեր օրիորդը կամ մեծահասակը կարդա նման ձեւակերպումը, պետք է լինի մերկապար եւ վերջ, մանրամաս­ներ պետք չէ: Օրենքում ասվում է, որ պետք է մերկապարը արգելվի, որին մենք կողմ ենք, բայց ձեւակերպմանն ենք դեմ: Նախագծում ասվում է՝ աս­տիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանալ, դա ո՞րն է: Աստիճանաբար, որ մերկանում են, լրիվ չեն մերկանու՞մ: Այս ձևակերպումը պետք է հանել»,- ասաց Բագրատյանը: Իսկ փոխնախարարն էլ հակադարձեց, որ լրիվ մեր­կանալու ձեւակերպումը հստակ է տրված:

 

«Այդ ձեւակերպումը միջազգային օրինակից է»,- ասաց նա: Հանձնաժողովի նախագահ Վարդեւան Գրիզորյանն էլ այս թեժ քննարկ­ման պահին ասաց. «Իսկ եթե մերկապարուհիներն ընդհանրապես չհան­վե՞ն»: Դահլիճն այս հայտարարությունից հետո ծիծաղից պայթեց:

 

Գիշերային ակումբներից լսվող երաժշտության բարձր ձայնի մասով կառավարության ներկայացուցիչներն ու պատգամավորները համաձայ­նության չեկան: Սերգեյ Բագրատյանը դժգոհեց, որ նախագծում յուրաքանչ­յուր խախտման համար պետք է սեփականատիրոջը տուգանել 50 հազար դրամով եւ ավելի: Օրինակ առաջին անգամ 50, երկրորդ անգամ 100 եւ այս­պես շարունակ:

 

«Մենք ասում ենք, որ 2-րդ անգամ կրկնվելու դեպքում լիցենզիայից զրկեք: Այսինքն, եթե գիշերային ակումբից երկրորդ անգամ բարձր երաժշտու­թյան ձայն է զայիս, պետք է գործունեությունը դադարեցնել, թե չէ միշտ կմուծեն տուգանք ու կշարունակեն նույն վիճակը»,- ասաց նա:

 

Օրենքի նախագծով կարաոկեն, դիսկոտեկը, սաունան, բաղնիքը եւ շո­գեբաղնիքը եւս գիշերային ակումբների նման բազմաբնակարան շենքի բնակելի եւ ոչ բնակե|ի տարածքում, ինչպես նաեւ կրթական եւ պատմամ- շակութային հաստատությունների, պետական եւ տեղական ինքնակառա­վարման մարմինների վարչական շենքերի, բժշկական հաստատություննե­րի տարածքներում չեն գործելու: Այստեղ եւս առարկություններ եղան: Սեր­գեյ Բագրատյանն առաջարկեց ցանկում ներառել նաեւ մերսման սրահնե­րը: «Մի շենքի աոաջին հարկում երկու մերսման սրահ կա, ասում են քչու­թյուն է անում, 3-րղն էլ բացենք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ