13 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ԼՐԱՀՈՍ

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: Նիկոլ Փաշինյանն այսօր կմասնակցի Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Այցի շրջանակում նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը:

Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը դավաճանություն է Հայաստանի պետական շահերի նկատմամբ․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայության մեջ առավելություն չկա»։ «Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը դավաճանություն է Հայաստանի պետական շահերի նկատմամբ։ Կապիտուլյանտ Փաշինյանն ասել է, որ առավելություն չի տեսնում ռուսական ռազմաբազաների շարունակական ներկայության մեջ․ Սա Նիկոլի կողմից հնչեցված հերթական «դուռակությունն» է։ 100 տարի առաջ էլ […]

Եթե կարծում եք, թե Արցախը «բարեհաջող» հանձնելուց հետո վտանգը վերացել է՝ չարաչար սխալվում եք․ «Փաստ»

Երբ վթարի կամ պատահարի ականատես ենք լինում, մեզանից շատերն, անկասկած, մտածում են՝ դա ինձ հետ չի կարող լինել: Հաստատ կան մարդիկ, որ նման դեպքերում թեթևակի վերամբարձությամբ վրա են բերում. «Այ մարդ, դե մի քիչ ուշադիր եղեք, էլի…»: Ասում է և… փողոցն անցնում դրա համար չնախատեսված հատվածով: Երբ տեղեկանում ենք ծանոթ կամ մտերիմ մարդու ծանր հիվանդության […]

Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան պոզով ու պոչո՞վ է լինում․ «Ժողովուրդ»

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քաչարյանի՝ 2021 թվականին հայտարարագրված միանձնյա 2 բնակարանը եւ մեկ ավտոտնակը պահպանվել են 2022 թվականի հայտարարագրում: Նկատենք, որ Քոչարյանի միակ եկամտի աղբյուրը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացած տարեկան 10 մլն 278 հազար դրամն է: Անդրանիկ Քոչարյանի հայտարարագրված որդին՝ Վազգեն Քոչարյանը, տան միակ եկամտի 60%-ով մեքենա է […]

Նիկոլականի էվոլյուցիան վերջին 5 տարվա մեջ. Տիգրան Վարդանյան

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլականի էվոլյուցիան վերջին 5 տարվա մեջ: 2018թ. Թողեք թող աշխատի, 30 տարի լափել են երկիրը: 2019թ. Աշխատում ա, վիզ ա դնում, կողքիններն են խանգարում: Նախկինների մնացուկներն են: 2020թ. Չշշկռեք, գերագույն գխլավորն ա: Հաղթելու էինք, էն էլ նախկինները զենքը դրել էին Նիկոլի գլխին ու ասում էին` […]

Ֆրանսիական զենքի, փաշինյանյան արևմտյան քաղվեկտորի մասին՝ Տիգրան Աբրահամյանի հետ

Այսպես ասած՝ ֆրանսիական զենքի մասին panorama.am-ը մեկնաբանություն է վերցրել «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանից։ panorama.am.- Պարոն Աբրահամյան, երկիրը, որ միջորդ էր մինչ վերջերս, հիմա արդեն զենք է վաճառում Հայաստանին՝ իբր Ադրբեջանի հետ ռազմամթերքի խզումը վերականգնելու համա՞ր։ Գուցե սա ակնարկ է նոր պատերազմի, դա էլ պատասխանատվությունը նախօրոք իր վրայից […]

Հայաստանը մինչև վերջ կործանելու հանգամանորեն մշակված պլանները մի օր հոդս են ցնդելու․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի առիթով Ստեֆան Ցվայգը գրել է. «Քաղաքականության մեջ անշտապ համառությունը գերազանցում է անսանձ ուժին, հանգամանորեն մշակված պլանը’ հանկարծածագ պոռթկումին, իրավապաշտությունը` ռոմանտիկային»: Արմենի քաղաքական համառությունն ու ամուր նվիրումը Հայաստանի շահերին, միևնույն է գերեզանցել ու գերազանցում է ՀՀ իշխանություն կոչվողների դատաիրավական սանձարձակություններին: Հայաստանը մինչև վերջ կործանելու հանգամանորեն […]

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ կտրվի՝ ընդունելով նրանց որպես փախստական. Փաշինյան

Արցախից բռնի տեղահնված մեր հայրենկիցները ինչպիսի՞ կարգավիճակ ունեն. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ «Ինչո՞ւ օրենքով կառավարությունը չի ստանձնում ծրագրային կայուն աջակցության պարտավորություններ արցախցիների համար և փոխարենն անում եք կառավարության որոշումներով անհասկանալի պարբերականությամբ», – հարցրեց նա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասախանեց, որ իրավական կարգավիճակը կարևոր օրակարգ է։ «Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան […]

«Հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց դեռ չկա». Պեսկով

Ստույգ փոխըմբռնում դեռ չկա, մենք շարունակում ենք շփումները. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Մոսկվայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի քննարկման հնարավորության մասին։ «Դեռևս հստակ պատկերացում չկա Երևանի և Բաքվի միջև Մոսկվայում խաղաղության պայմանագրի քննարկման հնարավորության մասին, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է շփումները կողմերի հետ», – նշել է Պեսկովը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված