26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նիկոլ, հիմա քո տրամաբանությամբ, Կոմիտասը, ով 1935-ին մահացավ, Ցեղասպաության զոհ է, թե՞ չէ․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թե բա՝ «ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի ցանկը կազմեք»: Էրդողանը չի ասում չէ, Նիկոլն ա հանձնարարել, ու սրա մասին հրապարակավ հայտարարել: Ջոգում եք չէ՞, թեման ոնց է խուրդում Ապրիլի 24-ին ընդառաջ ու հերթական սրբապղծությունը կազմակերպում:

Ո՞ւմ համար պարզ չի, որ գործնականում անհնար ա լինելու նման ցուցակ կազմելը ու մարդկանց անունները հրապարակելը: Իր էդ քայլով փաստացի ասելու է, թե «ժող ջան, փաստորեն մենք պատմություն իրոք չգիտենք, մեզ էլի խաբել են,1,5միլիոն թիվ գոյություն չունի»: Ինքը բոլորիցս լավ գիտի, որ անհնար գործ ա, ուղղակի հատուկ թեման բացում է, որ պղծի նաև դա. ի՞նչ ցուցակ, եթե Թուրքիայում համատարած անգրագիտություն էր, մարդահամարի տվյալներ չկային (առաջին մարդահամարը Աթաթուրքի օրոք անցկացվեց):

Մի բան էլ. էդ «ցեղասպանության զոհ» հասկացությունը, մենակ մարդու ֆիզիկական ոչնչացումը չի, զոհ է համարվում նաև իր պատմական հայրենիքից բռնի տեղահանվածը, գաղթի ճամփեքին բռնաբարվածն ու վիրավորվածը, անտուն դարձած 100 հազարավոր երեխեքը, հոգեկան խանգարում ստացածները: Էս սահմանումը ես չեմ հորինել, քո սիրած միջազգային մատյաններում է գրված:

Նիկոլ, հիմա քո տրամաբանությամբ, Կոմիտասը, ով 1935-ին մահացավ, Ցեղասպաության զոհ է, թե՞ չէ:

Սա ուղղակի շատ կարճ, վաղը էս հարցով ծավալուն հոդվածին սպասեք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ